Tag Archives: Հակառեյթինգ

Հակառեյթինգով Թրամփն առաջ է անցել Պուտինից և Սի Ծինփինից

Ժողովրդավարությունների դաշինք հիմնադրամի «Ժողովրդավարության ընկալման ինդեքսի» համաձայն՝ ամբողջ աշխարհի համար մաքսատուրքերը եւ Օվալաձև աշխատասենյակում Վլադիմիր Զելենսկու վրա հարձակումները Դոնալդ Թրամփի համար անհետեւանք չեն մնացել: Աշխարհում Միացյալ Նահանգների ընկալումը զգալիորեն վատացել է վերջին մեկ տարվա ընթացքում: Համաշխարհային վարկանիշը 2024-ի +22 տոկոսից իջել է մինչեւ -5 տոկոս 2025-ին, ինչը ցածր է Չինաստանից (+14 տոկոս) եւ նման է Ռուսաստանին (-9 տոկոս)։ Այն երկրների մասնաբաժինը, որտեղ ԱՄՆ-ը զուտ դրական իմիջ ունի, նույն ժամանակահատվածում 76 տոկոսից նվազել է մինչեւ 45 տոկոսի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենաճանաչված քաղաքական առաջնորդն է, հարցվածների 85 տոկոսը ասել է, որ գիտի, թե ով է նա։ Նրան հաջորդում է Վլադիմիր Պուտինը՝ 81 տոկոս, 63 տոկոսը լսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, իսկ 35 տոկոսը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մասին: Բայց, երբ բանը հասնում է ընկալմանը, Թրամփի պարագայում ընկալման գրեթե համատարած բացասական ռեյթինգ է. աշխարհի երկրների 82 տոկոսում Թրամփը զուտ բացասական ռեյթինգ ունի՝ շատ ավելի վատ, քան Պուտինը (61) եւ Սի Ծինփինը՝ (44 տոկոս)։

Կարդալ ավելին »
ajax-loader