Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը թումանյանական թեմատիկայով հյուրընկալվել է Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում՝ «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսությունը ներկայացնելու նպատակով։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, բանախոսությունը լսելու են եկել Մարտունի համայնքի թանգարանների, գրադարանների, մշակույթի օջախների աշխատակիցներ և թումանյանասերներ։ Բանախոսը ներկայացրել է Հովհաննես Թումանյան թանգարանի կողմից ստեղծված «Ոսկե դարան» բջջային հավելվածը, նորարարական տեխնոլոգիաներով մշակված մեծ լոռեցու կերպարով անիմացիաներից հատվածներ, ...
Կարդալ ավելին »Tag Archives: ընտանիք
Անհայտ կորած 23 զինծառայողի ընտանիքներին ևս 2 ամիս կհատկացվի 300 հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը երկարաձգել եւս երկու ամսով՝ մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ: Այդ նպատակով հատկացվեց 13,8 մլն դրամ: Նշենք, որ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին ...
Կարդալ ավելին »Կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
Կառավարությունը հուլիսի 11-ի նիստում հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն ...
Կարդալ ավելին »Ջրհեղեղի հետևանքով 4 զոհերի ընտանիքներ կստանան 1 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր ընտանիքի անդամ՝ 40-60 հազար դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշման հիմնավորմն մեջ ասվում է, որ հեղեղումների պատճառով շուրջ 250 ընտանիքներ բախվել են տարաբնույթ սոցիալական խնդիրների հետ։Մասնավորապես բնակության համար նախատեսված անշարժ գույքը վնասվելու կամ ընտանիքի անդամի կորստի պատճառով ընտանիքները բախվել են ֆինանսական խնդիրների հետ և ունեն սոցիալական աջակցության կարիք։ ...
Կարդալ ավելին »Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ
Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո՝ մայիսի 8-ին, ՀՀ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, ...
Կարդալ ավելին »Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրին դիմել է մոտ 10 հազար շահառու
Կառավարությունը շուրջ 600 միլիոն դրամ հատկացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի հայտերի վճարումները ապահովելու համար։ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագիրը։ «2023 թվականին ծրագիրը ամփոփելուց, գնահատելուց և ծրագրի ...
Կարդալ ավելին »Բազմազավակ ընտանիքներում ծնվել է 1,5 անգամ ավելի շատ երեխա, քան 2018-ին
2022թ. բազմազավակ ընտանիքներում ծնվել է 1,5 անգամ ավելի շատ երեխա, քան 2018-ին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ, ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 2018թ., նախարարի խոսքով, հայկական ընտանիքներում ծնվել է 8 271 երրորդ կամ թվով հաջորդ երեխան։ 2022թ. արդեն՝ 11 956։ «Այդ երեխաների ծննդյան նպաստների վճարման համար հատկացվել ...
Կարդալ ավելին »Հայաստանում նկատվում է ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ
Հայաստանում գրանցվել է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդների մասով աճ: Այդ մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Ըստ նախարարի՝ վերջին տարիներին իրականացված միջոցառումները զգալի կերպով ազդում են ծնունդների կարգաթվային կառուցվածքի վրա: «Ունենք աճ ...
Կարդալ ավելին »Անօրինական տիրապետումից ազատվող հողամասերում բնակվող ընտանիքը կապահովվի ժամանակավոր կացարանով․ Փամբուխչյան
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն: Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել: Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական ...
Կարդալ ավելին »Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար հատկացվեց եւս 15 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 15.250 մլն դրամ հատկացնել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով: Արտամարմնային բեղմնավորման իրականացման համար տրվող փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ...
Կարդալ ավելին »