Tag Archives: տրոլեյբուս

Խոստացած 30 տրոլեյբուսը ձեռք չի բերվել. տրանսպորտում չվճարումների հետևանքով թերհավաքագրում կա

Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաների, շատերի կողմից ուղեվարձը չվճարելու արդյունքում թերհավաքագրումներ կան, ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսից 30-ը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել: Այդ մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:  «Փետրվար ամսից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց անհասականալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում Երևանի ...

Կարդալ ավելին »

Երևանում նոր տրոլեյբուսներ են դուրս եկել երթուղի

Երևանում 15 նոր տրոլեյբուսներ են դեկտեմբերի 2-ին առաջին անգամ երթուղի դուրս եկել: Այդ մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։  «Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:   2Ա երթուղին երկարացվել է  մինչև Նուբարաշեն, այն  կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով: Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ...

Կարդալ ավելին »

Նոր ավտոբուսները գիծ դուրս կգան մինչև հունվարի 1-ը, իսկ 15 տրոլեյբուսը՝ արդեն այսօր. փոխքաղաքապետ

Արդեն իսկ Հայաստանում ենք գտնվում 171 հատ 8.6 մետրանոց նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Ավտոբուսների գծեր դուրս գալը նախատեսվում է ամենաուշը 2025 թվականի հունվարի մեկին, իսկ 15 տրոլեյբուսների մասով դրանք գիծ են դուրս գալու այսօր»,- ասա նա: Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Սիրելի երևանցիներ, ...

Կարդալ ավելին »

Եվս 15 տրոլեյբուս կներկրվի, արժեքը՝ 1,5 մլրդ դրամ. «Երևանի էլեկտրատրանսպորտն» ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2023-ի հունիսի 16-ի որոշմամբ այս ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել էր ներմուծման մաքսատուրքից եւ այդ ժամանակ ընկերությունը ներկրել է թվով 15 տրոլեյբուսներ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1․5 մլրդ դրամի ևս 15 նոր տրոլեյբուս՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով ...

Կարդալ ավելին »

171 նոր ավտոբուսը և 15 տրոլեյբուսը մինչև հոկտեմբերի վերջ կմատակարարվեն

171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսներն արդեն մատակարարման փուլում են, նախատեսում ենք, որ մինչև հոկտեմբերի վերջ կմատակարարվեն: Այդ մասին, այսօր՝ օգոսոտսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական  խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ մի քանի հարցեր են մնացել քննարկման, որոնցից մեկը վերաբերում է ավտոբուսներում տեղադրվելիք վալիդատորների թվին: 

Կարդալ ավելին »

171 նոր ավտոբուսն ու 15 տրոլեյբուսն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան․ Ավինյան

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ոլորտային մեր բարեփոխումները լինելու են շարունակական. նախաձեռնության հիմքում՝ անհատական մեքենաներից անցումն է հուսալի և հարմարավետ տրանսպորտային համակարգին»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

Աշնանը 12 մետրանոց 15 նոր տրոլեյբուս կլինի Երևանում

Աշնանը Երևանում կլինի ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուս՝ 12 մետր երկարությամբ: Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառմանը կից նա հրապարակել է նաև տեսանյութ:  Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։

Կարդալ ավելին »

Փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային 9 համարի երթուղու ուղեգծում

 Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախկին ուղեգիծն էր՝ Ավան (սկիզբ) – Բաբաջանյան-Աճառյան-Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես, հետադարձը՝ Գր. Լուսավորիչ – Մաշտոցի պող. – Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով մինչև Ավան: Փոփոխված ուղեգիծն ...

Կարդալ ավելին »

Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս

Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում  կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և  8.5 մետրանոց 171 նոր  ավտոբուսով:   Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ ավտոբուսները կիրառվելու են ներկայում գործող հնամաշ ավտոբուսների փոխարեն, նույն ժամանակ որոշ ուղեգծերում  փոփոխություններ կիրականացվեն: Տրոլեյբուսների նոր խմբաքանակը կօգտագործվի գործող երթուղիներում, մաշված շարժակազմը կփոխարինվի նորով:  Կարևորվում է, որ ուղևորը ավտոբուս բարձրանա 100 դրամանոց մետաղադրամով: 

Կարդալ ավելին »

Երևանում բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու Toyota-ն. տրոլեյբուսի վարորդը եղել է հարբած

Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր ...

Կարդալ ավելին »
ajax-loader