Tag Archives: սպառողների շահեր

Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության համար. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ իրականացման նպատակով սահմանվում են նոր կարգավորումներ, արգելվում է սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը:   «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախարարի խոսքով՝ ...

Կարդալ ավելին »

Կստեղծվի սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին

Եթե Հայաստանի Ազգային ժողովն ընդունի համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ապա հանրապետությունում կհայտնվի սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին։ Այս մասին ապրիլի 30-ին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական​​ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ եթե նման իրադարձություններ զարգանան, ապա 2025թ. իր ղեկավարած հանձնաժողովի անունը կարող է փոխվել եւ դառնալ մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ «Հատկանշական է նաեւ, որ 2024թ. հանձնաժողովը 3 մլրդ դրամից ավելի տուգանք է սահմանել, որն աննախադեպ մեծ թիվ է»,- ավելացրել է Գեւորգյանը։

Կարդալ ավելին »
ajax-loader