Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից օգտագործվող պապամոբիլներից մեկը կվերածվի երեխաների համար նախատեսված շարժական առողջապահական կլինիկայի և կուղարկվի Գազայի հատված։ Սա ապրիլի 21-ին մահացած Հռոմի պապի վերջին ցանկությունն էր։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Մեքենան, որն օգտագործվել է պապի կողմից 2014 թվականին Սուրբ Երկիր կատարած այցի ժամանակ, կհագեցվի ախտորոշիչ և շտապօգնության բժշկական սարքավորումներով՝ օգնելու երիտասարդ հիվանդներին պաղեստինյան անկլավում, որտեղ առողջապահական ծառայությունները մեծ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ֆրանցիսկոս
Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը Վատիկանի նրա կեցավայրից կարդինալների և շվեյցարացի գվարդիականների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով տեղափոխվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար։ La Repubblica թերթը գրում է, որ թափորն անցել է Սանտա Մարտայի և Հռոմի Նահատակաց հրապարակներով և զանգակատան միջով դուրս եկել Սուրբ Պետրոսի հրապարակ։ Տեղափոխման արարողությունը ղեկավարում էր կարդինալ Քևին Ֆարելը` Հռոմի կաթոլիկ եկեղեցու կամերլենգոն (Սուրբ Աթոռի ղեկավարումը ստանձնած կարդինալը), որը ...
Կարդալ ավելին »