Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Այս թունելն ունենալու է 530 մ երկարություն։
Կարդալ ավելին »Tag Archives: թունել
Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կկառուցվի
Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար: Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Նա նշեց, որ Դիլիջանի թունելի հետ կապված 2 տարբերակ են քննարկել: «Առաջին տարբերակով պետք է վերանորոգեինք, հիմնանորոգեինք ...
Կարդալ ավելին »Քաջարանի թունելի շինարարության համար տրամադրված վարկային համաձայնագրում փոփոխություն է արվել
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը: Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում ...
Կարդալ ավելին »200 մլն դոլար վարկ՝ Քաջարանի թունելի շինարարությանը
Գործադիրը հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Համաձայնագրի համաձայն՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ...
Կարդալ ավելին »ԵԶԲ-ն 200 միլիոն դոլար կտրամադրի Քաջարանի թունելի շինարարության համար
Եվրասիական զարգացման բանկը 200 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը Քաջարանի թունելի շինարարության համար։ Կառավարության՝ հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման ...
Կարդալ ավելին »Կառավարությունը նախատեսում է Դիլիջանում նոր թունել կառուցել
Հայաստանում դիտարկում են Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի ներկայացմանը: Կառավարությունը ցանկանում է ...
Կարդալ ավելին »Քաջարան-Ագարակ հատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ. պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը (վիդեո)
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 23 կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: 32 կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների ...
Կարդալ ավելին »Վրաստանը կառուցել է տարածաշրջանի ամենաերկար թունելը
Ավարտվել է վրաց-ռուսական սահմանի «Կազբեկ»-«Վերին Լարս» անցակետ տանող մայրուղու՝ Քվեշեթի-Կոբի ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը։ Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Քվեշեթի-Կոբի հատվածը շրջանցիկ երթուղի է Կոբի-Գուդաուրի հատվածի համար, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Թունելի կառուցումն, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհին, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, փոխադրողներին թույլ կտա այլևս օրերով չսպասել «Վերին ...
Կարդալ ավելին »17 կամուրջ‚ 2 թունել, 5 տրանսպորտային հանգույց. Հյուսիս-հարավի հարավային ուղղությամբ մեծածավալ աշխատանք է նախատեսված
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված կատարած այցի արդյունքները‚ շինարարության նախապատրաստական ու մոբիլիզացիոն աշխատանքների ընթացքը։ 32կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը կառուցվելու է ՀՀ կառավարության ֆինանսական և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային միջոցներով։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ ...
Կարդալ ավելին »Հնդկաստանում առաջին անգամ կառուցվել է մետրոյի ստորջրյա թունել
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կառուցվել է մետրոյի առաջին ստորջրյա թունելը, որի փորձարկումը բարեհաջող է անցել: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Մետրոյի գնացքը ստորջրյա թունելով անցել է ապրիլի 12-ին: Կալկաթայի մետրոյի նորագույն գիծը, որը նախատեսվում է հանրության առաջ բացել նոյեմբերին, անցնում է քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Հուգլի գետի տակով: Ստորջրյա թունելի երկարությունը 32 մետր է: «Սա պատմական պահ է: Սա հեղափոխական քայլ է Կալկաթայի ...
Կարդալ ավելին »