Tag Archives: Հնդկաստան

Հնդկաստանի հյուսիս-արևելքում ավելի քան 640 հազար մարդ տուժել է հեղեղումներից

Ավելի քան 640 հազար մարդ Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասամ նահանգի 19 (35-ից) օկրուգներում տուժել է հեղեղումներից, որոնք առաջացել են հզոր մուսոնային անձրեւների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի կառավարությունն իր տարածած տեղեկագրում։ Ջրի մակարդակը տարածաշրջանի գլխավոր՝ Բրահմապուտրա գետում եւ նրա վտակներում վտանգավոր նիշից բարձր է։ Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը հեղեղումների եւ դրանց առաջացրած սողանքների հետեւանքով 2024թ. կազմել է 45 ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան. ՏԱՍՍ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 8-9-ը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանի խորհրդարանի նոր կազմին մոտ կանգնած աղբյուրը։ «Իմ տեղեկություններով՝ (խմբ․՝ այցը պատրաստվում է) հուլիսի 8-9-ը: Սակայն ժամկետները կարող են փոփոխվել: Բայց հենց այդ ժամկետների մասին են այժմ մեզ մոտ խոսում», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումների» ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Հնդկաստանից ՀՕՊ նոր համակարգեր է ակնկալում. հնդկական ԶԼՄ-ներ

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից անօդաչու սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռներ ստանալ։ Հնդկական idrw.org-ը հայտնում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական MR միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի և Akash NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումները, որոնք նախատեսվում է սկսել ...

Կարդալ ավելին »

Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին

Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի Երևան-Աբովյան խճուղու 6/3 հասցեում գործող ավտոլվացման կետում տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու պարեկները նշված ավտոլվացման կետի 2-րդ հարկում հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Կապուր Շ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ

Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ լուրջ վնասվածքներ ստացել։ Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9։00-ի մերձակայքում, Ջալպայգուրիի շրջանում։ Բեռնատար գնացքն ուղևորատար գնացքին հարվածել է հետևից։ Բախման հետևանքով ուղևորատար գնացքի հետևի առնվազն 2 վագոն դուրս է եկել ռելսերից։  Դեպքի ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում մայիսի 13-ին փոշու փոթորիկի ժամանակ մետաղե գովազդային վահանակի ընկնելու հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, շուրջ 80 մարդ վիրավորվել է։ BBC-ն հաղորդում է, որ 70մ-50մ չափերի վահանակն, ըստ ոստիկանության, ընկել է շենքերի և ավտոլցակայանի վրա։ Արտակարգ ծառայությունները հաղորդել են, որ մի քանի մարդ դեռ գտնվում է վահանակի տակ․ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Մենք մոտ 80 ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը կդադարեցնի ռազմամթերքի ներմուծումը 2025-2026-ին

նդկական բանակն ակնկալում է ամբողջությամբ դադարեցնել ռազմամթերքի ներմուծումը գալիք 2025-26 ֆինանսական տարում՝ ներքին արդյունաբերության՝ դրա պահանջարկը բավարարելու և ռազմամթերքի համաշխարհային շուկայում Հնդկաստանի մասնաբաժինն ավելացնելու ունակության շնորհիվ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը: «Հաջորդ ֆինանսական տարում Հնդկաստանը ռազմամթերք չի գնի արտասահմանից: Բացառություն կլինեն փոքր քանակությամբ գնումն այն ռազմամթերքի համար, որի արտադրությունը երկրում շահավետ չէ»: Հնդկական բանակը 175 տեսակի զինամթերքից մոտ ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը հայտարարել է` 10 տարում 35 անգամ ավելացրել է սպառազինության արտահանումը

Հնդկաստանը 2014 թվականին վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության իշխանության գալուց ի վեր 35 անգամ ավելացրել է սպառազինությունների և պաշտպանական արտադրանքի արտահանումը, և մտադիր է այսուհետ էլ ավելացնել այն, հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ ելույթ ունենալով Ահմեդաբադում կայացած նախընտրական հանրահավաքում։ «2014 թվականին մենք արտահանել ենք 6 միլիարդ ռուփիի (72 միլիոն դոլարի) պաշտպանական արտադրանք, բայց այժմ այդ թիվը գերազանցել է 210 ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանն առաջին անգամ Հայաստանում ռազմական կցորդ է նշանակել

Հնդկաստանը ռազմական կցորդներ է ուղարկում 10 նոր երկրներ, առաջին անգամ Հայաստանում կնշանակվի ռազմական ներկայացուցիչ, հիմնական ուշադրությունը աֆրիկյան երկրների վրա է։ Այս մասին հայտնում է PTI-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ըստ հրապարակման՝ բարեփոխումն իրականացվում է, ի թիվս այլ բաների, «օպտիմալացնելով» բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների թիվը դիվանագիտական ​​մեծ առաքելություններ ունեցող երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այժմ Դելին 15-16 ռազմական ...

Կարդալ ավելին »

Մինչև 2029-ը Հնդկաստանը կիսահաղորդիչներ կարտադրի

Հնդկաստանի կառավարությունն ակնկալում է, որ առաջիկա հինգ տարում երկրում կհայտնվեն 3-4 կիսահաղորդիչների արտադրության գործարաններ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավը։ «Կիսահաղորդչային արդյունաբերության հաջորդ մակարդակը կհասնի առաջադեմ արտադրության և հավաքման: Մեր նպատակն է առաջիկա հինգ տարում ունենալ երեք կամ չորս գործարան», – ասել է Վայշնավը: Պաշտոնյան նկատել է՝ աշխարհի հմուտ կիսահաղորդչային դիզայներների գրեթե 30%-ը հնդիկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader