Tag Archives: Հնդկաստան

Հնդկաստանը քննարկում է 23 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ներմուծվող մաքսատուրքերի նվազեցումը

նդկաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների կեսից ավելիի մաքսատուրքերի վերանայման հնարավորությունը՝ նոր առևտրային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Ըստ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ իշխանությունները պատրաստ են զգալիորեն նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել տարեկան ավելի քան 23 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ներմուծման մաքսատուրքերը: Սա Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ից գնված բոլոր ապրանքների մոտավորապես 55%-ն ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան վերսկսում է Հնդկաստանի հետ ազատ առևտրի բանակցությունները

Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը կվերսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները: Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի դեպարտամենտը հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչության ղեկավար Ջոնաթան Ռեյնոլդսը փետրվարի 24-ին Նյու Դելիում կհանդիպի Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ: Կանխատեսվում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Հնդկաստանը կունենա ամենաարագ տնտեսական աճը G20 երկրների շարքում և մինչև 2028 թվականը կդառնա աշխարհի երրորդ ...

Կարդալ ավելին »

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության  վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշի» առաջին մարտկոցը. The New Indian Express

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի առաջին մարտկոցը, հայտնում է The New Indian Express-ը։ Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ( Defense Research and Development Organization) մշակած և Bharat Electronics Limited (BEL) ընկերության արտադրած «Աքաշ»-ը «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել  կործանիչներ, հրթիռներ (թևավոր, «երկիր-օդ» դասի), անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։ «Աքաշ» ԶՀՀ-ի ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանից եկած միգրանտների քանակը էականորեն նվազել է. Ֆինանսների նախարար

2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Այսինքն եթե խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, ապա իմ ունեցած տվյալներով նրանց քանակը էականորեն նվազել է»,-ասաց նա: Սակայն նախարարը չգիտեր, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիները որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ ...

Կարդալ ավելին »

Անհամբեր սպասում ենք մեր գործակցության զարգացմանը. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանի ԱԳՆ-ն X_ի իր էջում շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ»,-ասված է գրառման մեջ: Բացի այդ, Անկախության օրվա առթիվ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին. «Ջերմ ողջույններ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ իրենց Անկախության օրվա առթիվ: Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը»,- գրել է նա

Կարդալ ավելին »

Հնդկաստանը 2024-2025-ին 160 տոննա ոսկի կգնի ԱՄԷ-ից

Հնդկաստանը մտադիր է ընթացիկ 2024-2025 ֆինանսական տարում (սկսվել է ապրիլի 1-ից) Արաբական Միացյալ Էմիրություններից գնել մինչև 160 տոննա ոսկի՝ 1% արտոնյալ տարիֆային սակագնով՝ տարիֆային  քվոտային (TRQ) համապատասխան: Այդ մասին հաղորդել է PTI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի նախարարների կաբինետի աղբյուրների։ Ոսկու ներմուծումը կիրականացվի երկու երկրների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրին համապատասխան, որն ուժի մեջ է մտել 2022 թ. մայիսի 1-ին։ Այն նախատեսում ...

Կարդալ ավելին »

iPhone-ի ամենաթանկ մոդելները կարտադրվեն Հնդկաստանում

Apple-ը iPhone-ի ամենաթանկ մոդելները՝ Pro և Pro Max, այս տարի առաջին անգամ կարտադրի Հնդկաստանում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ընկերության հիմնական գործընկերը՝ թայվանական Foxconn Technology Group-ը կսկսի սմարթֆոնների հավաքումը Հնդկաստանում «շաբաթների ընթացքում» այն բանից հետո, երբ Apple-ը դրանք կներկայացնի աշնանը: Foxconn-ն արդեն սկսել է մի քանի հազար աշխատակիցների վերապատրաստել Հնդկաստանում գտնվող իր գործարանում՝ iPhone 16 Pro և Pro Max առաջին ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է Մոդիի այցն Ուկրաինա

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։ Այնտեղ նշված է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունն օգոստոսի 19-ին կանցկացնի հատուկ ճեպազրույց՝ «նվիրված վարչապետի այցերին Լեհաստան և Ուկրաինա»։ Ուղևորության ժամկետները չեն նշվում։ Ավելի վաղ Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Մոդին օգոստոսի վերջին ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսությունը 0,63%-ով կաճի Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի հաշվին

Հայաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 0,63 տոկոսով: Այդ մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտությունում: Ընդհանուր առմամբ, ըստ «Փրայմի», Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով: Ղազախստանի տնտեսությունը կաճի 0,71% – ով, Ռուսաստանի տնտեսությունը՝ 1,52%- ով, Բելառուսինը՝ 0,55%- ով, Ղրղզստանինը՝ 0,43%- ով։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader