Tag Archives: սիրիացի

2011-ից ի վեր իրենց տները լքած մոտ 3,5 սիրիացի պատրաստ է վերադառնալ. ՄԱԿ

Մոտ 3,5 միլիոն սիրիացիներ, որոնք վերջին 14 տարիների ընթացքում զինված հակամարտությունների պատճառով դարձել են փախստականներ եւ ներքին տեղահանվածներ, պատրաստ են հաջորդ տարվա ընթացքում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, եթե առկա լինեն անհրաժեշտ կենսապայմաններ։ Նման պայմանների ստեղծումը ներդրումներ կպահանջի երկրի վերակառուցման եւ զարգացման համար, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը։ Նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ելույթի տեքստը հրապարակել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: «Մենք պետք է գործենք մեծ հրատապությամբ՝ ներդրումներ կատարելու համար Սիրիայում վերականգնման, վերակառուցման եւ զարգացման գործում», – ասել է Ֆլեթչերը։ «Սրա համար չափազանց կարեւոր կլինի ծառայությունների ընդլայնումը: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ 3,5 միլիոն ներքին տեղահանվածներ եւ փախստականներ պատրաստ են հաջորդ տարի վերադառնալ իրենց տները, հիմնական պայմանների՝ բնակարան, էլեկտրականություն, ջուր, սանիտարական պայմաններ, կրթություն, աշխատանք առկայության դեպքում»: Ինչպես ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, դա կպահանջի «ներդրումներ եւ ժամանակ»՝ հաշվի առնելով «[Սիրիայի նկատմամբ] գործող պատժամիջոցների եւ այլ սահմանափակումների բարդ ցանցը, ինչպես նաեւ ավերածությունների եւ կարիքների մասշտաբները»:

Կարդալ ավելին »
ajax-loader