Tag Archives: ԱՊՀ

ԱՊՀ-ում նախատեսում են ստեղծել տեղեկատվական համակարգ՝ հանցագործությունների թվային հետքերի փոխանակման համար

ԱՊՀ-ում աշխատանքներ են տարվում հանցագործությունների թվային հետքերի փոխանակման միջպետական ​​տեղեկատվական համակարգի ստեղծման հիմքերը սահմանելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուռլան Սեյտիմովը՝ Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստին։ Նրա խոսքով՝ ԱՊՀ գործադիր կոմիտեն ներկայում աշխատում է իրավապահ բլոկի վեց նախագծերի համաձայնեցման ուղղությամբ, և հատուկ ուշադրության է ...

Կարդալ ավելին »

Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել ԱՊՀ առաքելությանը Բելառուսում. Լեբեդև

ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի նախագահի ընտրություններին որպես դիտորդներ, բացի Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի, ցավոք, Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից»,- ասել է նա։

Կարդալ ավելին »

ԱՊՀ-ն սկսում է մինչև 2030-ը ռազմական գործակցության հայեցակարգի մշակումը

ԱՊՀ երկրներն սկսել են մշակել մինչև 2030 թվականը ռազմական ոլորտում համագործակցության հայեցակարգի նախագիծը՝ աշխարհում իրադրության սրման պատճառով։ Այդ մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ Մոսկվայում կայացած նիստին։ «Մենք ապրում ենք ամբողջ աշխարհակարգի փոխակերպման դժվարին ժամանակներ: Ծագել են նոր և վերսկսվել նախկին զինված հակամարտությունները, ծայրաստիճան սրվել են դաշինքային և պետությունների միջև ​​դիմակայությունները: Այդ ...

Կարդալ ավելին »

«Թեղուտը» մասնակցել է Ռուսաստանի և ԱՊՀ HR Տնօրենների XXV գագաթնաժողովին

HR միության ավելի քան 400 ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև «Թեղուտ» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Դավիթ Աղայանը, հանդիպել են Ռուսաստանի և ԱՊՀ HR Տնօրենների հոբելյանական XXV գագաթնաժողովին՝ քննարկելու մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական մարտահրավերները, «նոր իրականության» պայմաններում մարդկային կապիտալի աճող դերը և աշխատաշուկայի արդիական միտումները, ինչպես նաև ամփոփելու տնտեսության, բիզնեսի և HR ոլորտի զարգացման ընթացիկ շրջանի արդյունքները: Այդ մասին ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը

Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը: Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ միջոցառումը տեղի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի և ԱՊՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 6.7%-ով

ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-հունիսին աճել է 6.7%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Առաջատար երեք գործընկերներն են Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: Այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024-ի հունվար-հունիսին 2023 թվականի հունվար-հունիսի համեմատ աճել է 6.7%-ով: Արտահանումն աճել է 14.8%-ով, իսկ ներմուծումը՝ 3.7%-ով»: Ռուսաստանի ընդհանուր ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի և ներդրումների համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը վավերացնում է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների հիմնման, գործունեության ու իրականացման վերաբերյալ 2023 թ. հունիսին կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից: Համաձայնագիրը կնքվել է 2023 թ. հունիսի 8-ին Սոչի քաղաքում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից։ Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2024 թ. մայիսի 28-ին և Դաշնային խորհրդի ...

Կարդալ ավելին »

Կիբեռսպառնալիքներ ԱՊՀ երկրների համար․ Kaspersky

«Կասպերսկի» ընկերությունը ներկայացրել է 2024-ին և 2023-ի առաջին եռամսյակում «Ռուսաստանի և ԱՊՀ-ի համար սպառնալիքների լանդշաֆտը» հաշվետվությունը: Փաստաթղթում Kaspersky Cyber Threat Intelligence թիմը նկարագրել է արդիական սպառնալիքները, կազմել գրոհների մարտավարությունների, տեխնիկաների և ընթացակարգերի, ինչպես նաև կիբեռռիսկերի նվազեցման միջոցների ցանկը: Հաշվետվության հիմնական եզրակացությունները։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում հաքտիվիզմի սպառնալիքը շարունակել է թափ հավաքել։ Գրոհողներն ուշադրություն են դարձնում թույլ պաշտպանությամբ կազմակերպություններին, առանց որոշակի ճյուղի հետ կապելու՝ օգտագործելով բաց ...

Կարդալ ավելին »

Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։ Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը չի մասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Կարդալ ավելին »
ajax-loader