ԱՄՆ-ին սնանկացում է սպասվում, եթե երկրի ղեկավարությունը չկարողանա լուծել բյուջեի դեֆիցիտի խնդիրը։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE)։ «Եթե դեֆիցիտի խնդիրը չլուծենք, առողջապահական օգնության փող չի լինի, սոցապահովության համար փող չի լինի։ Այս հարցը պետք է լուծվի։ Ամերիկան կսնանկանա, եթե մենք դա չանենք»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում, որի երկրորդ մասը եթեր է արձակվել է չորեքշաբթի։ Ավելի վաղ Մասկը զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը չդադարի ծախսել բյուջեի փողերը «հարբած նավաստիների» պես, երկիրը կսնանկանա։
Կարդալ ավելին »