Հայաստանի հրաձգության մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամները նվաճել են առաջին մեդալները։ Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան-Գրիգոր Պողոսյան-Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Հայ մարզիկները 1120 միավորով սահմանեցին նաև Եվրոպայի ռեկորդ։
Կարդալ ավելին »