Ավստրալիան եւ Նոր Զելանդիան Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցին նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավստրալիան հայտնել է անձնական պատժամիջոցների մասին Ռուսաստանի 70 քաղաքացիների եւ 79 ռուսական ընկերությունների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների մասին։ Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը նշել է, որ պատժամիջոցները կիրառվել են, մասնավորապես, Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի տարածքներում օկուպացիոն իշխանությունների աշխատակիցների, ռազմարդյունաբերական, տրանսպորտային եւ ֆինանսական ընկերությունների, ինչպես նաեւ այն ընկերությունների եւ անձանց դեմ, որոնք, ըստ Ավստրալիային հասանելի տեղեկատվության, ներգրավված են Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ռազմական համագործակցության մեջ։ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիտերսը հայտարարել է 52 ռուսաստանցի անձանց եւ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին։
Կարդալ ավելին »Tag Archives: Ավստրալիա
Ավստրալիայում ծաղկել է հազվագյուտ «դիակի ծաղիկը»
Ավստրալիայի Ջիլոնգ քաղաքում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի տեսնեն հազվադեպ ծաղկող Տիտանական ամորֆոֆալուս խոշոր արևադարձային ծաղիկը։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Իր սարսափելի գարշահոտության պատճառով այն ստացել է «դիակի ծաղիկ» անվանումը։ Այն ծաղկում է անկանխատեսելի կերպով, երբեմն նույնիսկ տասը տարին մեկ անգամ, և ծաղկած վիճակում մնում է ընդամենը 24-48 ժամ, այդ պատճառով էլ մեծ բազմություն է գրավում։ Այս ծաղիկը ...
Կարդալ ավելին »Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունն ընդդիմությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Ավստրալիայի Լիբերալ կուսակցության յոթ թեկնածու, ովքեր հաստատվել են հաջորդ դաշնային ընտրություններին մասնակցելու համար, համատեղ հայտարարություն են ներկայացրել ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնին՝ կոչ անելով նրան և ապագա Լիբերալ կառավարությանը 1915-1923 թվականների իրադարձությունները ճշգրիտ բնութագրել որպես ցեղասպանություն։ Այդմասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը, որն ընդդիմության առաջնորդին է ուղարկվել 2024 թվականի ապրիլի 23-ին, հավանության է արժանացել ...
Կարդալ ավելին »Կարեն Խաչանովը հաղթեց 4 սեթում և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երրորդ շրջանում է: Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցն աշխարհի 101-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ ԱլեքսանդրԿովաչևիչն էր: Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:4, 6:3, 6:4, 3:6 հաշվով: Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 ...
Կարդալ ավելին »Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությանը
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց (Australian Open) առաջնությունում: Մելբուրնում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Գերմանիան ներկայացնող Դանիել Ալտմայերի հետ: 4 ժամից ավելի ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 7:5, 3:6, 7:6, 7:6 հաշվով: Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: ...
Կարդալ ավելին »Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը
Իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը: Այդ մասին հայտնել է թենիսիստը: Նադալը, որն արդեն մոտ մեկ տարի է չի մասնակցում խոշոր մրցաշարերի, բաց կթողնի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Australian Open-ը: Նախորդ տարվա վերջին Նադալն արդեն իսկ սկսել էր մինի մրցախաղեր անցկացնել, սակայն դրանցից մեկի ժամանակ ստացել էր փոքր վնասվածք, որն էլ ...
Կարդալ ավելին »Ավստրալիայում երկնաքար է պայթել (տեսանյութ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քեյրնսի օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է երկնաքարը պայթում երկնքում՝ վառ կանաչ լույսով լուսավորելով գիշերային երկինքը։ Ինչպես տեղեկացնում է News.com.au-ն, պայթյունը տեղի է ունեցել շաբաթ՝ երեկոյան ժամը 21.22-ին, նկատվել է մի շարք բնակավայրերից։ Guardian-ի փոխանցմամբ՝ Քերնսից մոտ 500 կմ դեպի արևմուտք գտնվող Կրոյդոն փոքրիկ քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ իրենք նույնպես լսել են ահռելի պայթյունի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ