Կառավարությունն իր այսօրվա՝ հաստատեց վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թանգարանների վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման դեպքում թանգարանային առարկաների հետագա տնօրինման իրավական կարգավորման համար մինչ այժմ բացակայում է միասնական ընթացակարգը: Ուստի նման իրավիճակներում թանգարանային առարկաների հետագա տնօրինումը, դրանց պատշաճ պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել միասնական ընթացակարգ: ...
Կարդալ ավելին »