Tag Archives: Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիան պատրաստ է 135 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայում զորքերի տեղակայման համար

Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարից մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Զորակազմի տեղակայման արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն ֆունտ (135 միլիոն դոլար)։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ «Խաղաղությունը հնարավոր է։ Եթե (ԱՄՆ) նախագահ Թրամփը կարողանա հասնել խաղաղության, ապա մենք պատրաստ կլինենք օգնել երաշխավորելու այդ խաղաղությունը երկարատև ժամկետով։ Դա մեզնից ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան անօդաչու աերոստատներ է մշակում

Մեծ Բրիտանիան անօդաչու հետախուզական աերոստատներ է մշակում։ Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության կայքը։ Ռազմական գերատեսչությունը մտադիր է անօդաչու բարձրադիր աերոստատներ օգտագործել հետախուզական, դիտորդական և ճանաչողական առաջադրանքներ կատարելու համար։ Այս տարի աերոստատներ են փորձարկվել ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում։ Դրանք կարող են անցնել ավելի քան երկու հազար ծովային մղոն (ավելի քան 3700 կիլոմետր)՝ 18-ից 24 կիլոմետր բարձրության վրա։ Աերոստատները կարող ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան AI-ն կկիրառի պետական ծառայություններում․ համաձայնագիր՝ OpenAI-ի հետ

ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերությունը ստորագրել է համաձայնագիր՝ Մեծ Բրիտանիայի պետական ծառայություններում արհեստական բանականության կիրառմամբ արտադրողականության բարձրացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը։ Ընկերության և Գիտության վարչության միջև կնքված համաձայնագրով OpenAI-ին կարող է տրամադրվել մուտք՝ պետական տվյալների բազաներ, և դրա ծրագրաշարերը կարող են օգտագործվել կրթության, պաշտպանության, անվտանգության և արդարադատության ոլորտներում։ Տեխնոլոգիաների հարցերով նախարար Փիթեր Քայլը նշել է, որ արհեստական բանականությունը ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիայում միլիարդատերերի թիվը նվազել է, Չարլզ 3-րդ թագավորի կարողությունը՝ աճել

Մեծ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը նվազել է, մինչդեռ թագավոր Չարլզ 3-րդի անձնական կարողությունն աճել է՝ հավասարվելով նախկին վարչապետ Ռիշի Սունակի և նրա կնոջ՝ Ակշատա Մուրտիի կարողությանը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Sunday Times Rich List 2025 վարկանիշային աղյուսակը։ Մեծ Բրիտանիայի 350 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակում գրանցվել է միլիարդատերերի թվի աննախադեպ անկում։ 2024 թվականի համեմատ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը պակասել է 9-ով՝ ...

Կարդալ ավելին »

Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտնում է RBK Ukraine պարբերականը։  Լոնդոն ժամանած պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի և պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ։ «Մենք երախտապարտ ենք Մեծ Բրիտանիային իր ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կքննարկեն ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը մտադիր են քննարկել, թե ինչպես կալանք դնել ռուսական սառեցված ակտիվների վրա՝ համատեղ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։  Ինչպես նշում է գործակալությունը, քննարկումները մարտի 18-ին տեղի կունենան Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմիի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հանդիպման ժամանակ։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ բանակցությունների թեման լինելու են այն միջոցները, որոնք ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան վերսկսում է Հնդկաստանի հետ ազատ առևտրի բանակցությունները

Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը կվերսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները: Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի դեպարտամենտը հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչության ղեկավար Ջոնաթան Ռեյնոլդսը փետրվարի 24-ին Նյու Դելիում կհանդիպի Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ: Կանխատեսվում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Հնդկաստանը կունենա ամենաարագ տնտեսական աճը G20 երկրների շարքում և մինչև 2028 թվականը կդառնա աշխարհի երրորդ ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան սառեցրել է ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ և չեղարկել բանակցությունները պաշտպանության ոլորտում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» և չեղյալ են հայտարարել բանակցությունները երկու երկրների պաշտպանության շտաբների միջև՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում։ Ուորդը նշել է մի քանի քայլեր, որոնց պատճառով վատթարացել են Վրաստանի հարաբերությունները Բրիտանիայի և այլ Արևմտյան երկրների հետ։ Այդ քայլերի շարքում ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ իրավիճակի սրումից

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պաշտպանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման:  Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարության մեջ։ Երեք ղեկավարներն իրենց ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժը հարվածներ է հասցրել Եմենի հարավ-արևմուտքին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի հարավարևմտյան Թայիզ նահանգը, որը գտնվում է հութիների վերահսկողության ներքո: Այդ մասին հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն ստացվել։ Տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածների են ենթարկվել հութիների վերահսկողության տակ գտնվող մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ ռազմական հենակետերը, որտեղից խռովարարները հրթիռներ են արձակում Կարմիր ծովի ...

Կարդալ ավելին »
ajax-loader