Ուկրաինայում ՄԱԿ մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունն արձանագրել է ռուսական զորքերի կողմից գերեվարված ուկրաինացի ռազմագերիների սպանությունների կտրուկ աճ։ ՄԱԿ աշխատակիցներն ուշադիր վերլուծել են ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական աղբյուրների հրապարակած ֆոտո- եւ վիդեոնյութերը, որոնք պատկերում են մահապատիժների տեսարաններ կամ սպանված զինվորների մարմիններ։ Բացի այդ, հարցման են ենթարկվել ականատեսները, որոնց վկայությունները հաստատում են այդ փաստերը։ Միջադեպերի աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ մահապատիժների մեծ մասը տեղի է ունեցել ակտիվ մարտական գոտիներում, որտեղ ռուսական բանակը հարձակողական գործողություններ է իրականացրել։ Առաքելության տվյալներով՝ 2024թ. օգոստոսի վերջից 24 առանձին միջադեպերի ժամանակ արձանագրվել է 79 մահապատիժ։ Ամենից հաճախ տեղում գնդակահարվել են ուկրաինացի զինվորները, որոնք հանձնվել են։ Ականատեսները հայտնել են նաեւ վիրավոր զինվորների դիտավորյալ սպանությունների մասին, նշվել է ՄԱԿ զեկույցում։ https://www.ungeneva.org/ru/news-media/news/2025/02/102854/missiya-oon-po-pravam-cheloveka-na-ukraine- zayavila-o-trevozhnom. «Այս դեպքերը դատարկ տեղում չեն առաջացել։ Ռուսաստանի Դաշնությունում որոշ հասարակական գործիչներ բացահայտ կոչ են անում անմարդկային վերաբերմունք ցուցաբերել ուկրաինացի գերիների նկատմամբ եւ նույնիսկ մահապատժի ենթարկել նրանց: Նման հայտարարությունները կարող են առաջացնել միջազգային մարդասիրական իրավունքի հետագա խախտումներ»,- ասել է առաքելության ղեկավար Դենիել Բելը: Իր զեկույցում ՄԱԿ-ը նշել է, որ եղել են առնվազն երեք նմանատիպ հայտարարություններ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների կողմից 2024թ., ինչպես նաեւ բռնության ենթարկելու բազմաթիվ կոչեր սոցիալական ցանցերում՝ ռուս զինվորականների հետ կապված ռազմական խմբերի կողմից: Սակայն կոնկրետ անուններ կամ կազմակերպություններ զեկույցում չեն նշվել։ Առաքելության փաստաթղթում ընդգծվել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը կտրականապես արգելում է գերի չվերցնելու անթույլատրելիության հրամաններ տալը, հակառակորդին նման գործողություններով սպառնալը կամ այս սկզբունքով ռազմական գործողություններ իրականացնելը։ «Ուկրաինացի ռազմագերիների մահապատժի բոլոր դեպքերը, ինչպես նաեւ նման գործողությունների կամ դրանց արդարացման հրապարակային ...
Կարդալ ավելին »