Tag Archives: պետական տուրքեր

ՊԵԿ-ը հունվարին ապահովել է 232,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ. դրամով կամ 31.1%-ով:  «Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 220.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 32.8 ...

Կարդալ ավելին »

Էապես կբարձրանան քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքերը

Հայաստանն անցում կկատարի ամբողջական թվայնացման գործընթացի ինչպես քաղաքացիությքւն ստանալու, այնպես էլ դրանից հրաժարվելու դեպքում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 20-ին «Քաղաքացիության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Առաջարկվում է նաեւ վերանայել պետական ​​տուրքի չափը։ Եթե ​​այժմ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել հազար դրամ տուրք, ապա համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո տուրքը կհասցվի 50 հազար դրամի, իսկ մերժման համար՝ 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամի։ Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ շատ քաղաքացիներ, հրաժարվելով քաղաքացիությունից՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, «մեղք են գործում»։ Այս առնչությամբ նա առաջարկել է քաղաքացիությունից հրաժարվելու համար 27 տարին լրացած քաղաքացիների համար սահմանել 1,5 մլն դրամի, իսկ 27 տարեկանից ցածր անձանց համար՝ 15 մլն դրամի տուրք։

Կարդալ ավելին »
ajax-loader