Tag Archives: գերիներ

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այդ մասին Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։  Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը հանձնել է պատանդների ցուցակը, որը տեղեկություն է պարունակում գերիների մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ցուցակը, որոնց նախատեսում է ազատ արձակել անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Արմատականների փոխանցած փաստաթուղթը պարունակում է «անհրաժեշտ տեղեկատվություն» պատանդների մասին, նշել են շարժման ներկայացուցիչները։ «Կիրակի երեկոյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն գերիների [պատանդների] ցուցակի վերաբերյալ, որոնք ազատ են արձակվելու Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում»,- նշվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակված հայտարարությունում։ Շարժումը չի հստակեցրել, թե քանի անուն կա ցուցակում, եւ թե կոնկրետ ինչ տեղեկություններ են քննարկվում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ցուցակն ստանալու լուրը։

Կարդալ ավելին »

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով․ ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն շատ կարճ ժամանակով զանգ են ունենում և բավականին սահմանափակ տեղեկություններ են կարողանում փոխանակել նրանց հետ։ Այդ մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ ...

Կարդալ ավելին »
ajax-loader