Tag Archives: փորձաքննական

Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավելի վաղ ահազանգ էր ստացել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ։ Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Կարդալ ավելին »
ajax-loader