Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր ուսումնական հաստատություններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի հրետակոծման և ռմբակոծման ժամանակ ավերել են տեղի ավելի քան 500 դպրոցներ, համալսարաններ և քոլեջներ՝ հազարավոր պաղեստինցիների զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։ Հեռուստաալիքը նշել է, որ իսրայելցի զինծառայողները հաճախ նպատակաուղղված ձեւով ոչնչացրել են ուսումնական հաստատությունները, այդ թվում կրթական համալիրը եւ համալսարանը Գազա քաղաքում։
Կարդալ ավելին »Tag Archives: հակամարտության
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտ է 5000-ին, որոից շուրջ 1000-ը հայ է․ ԿԽՄԿ
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է: Այդ մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի: Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ ...
Կարդալ ավելին »