Tag Archives: ՀՀ

Ապաշրջափակման դեպքում ՀՀ տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ...

Կարդալ ավելին »

10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից՝ ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար

Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիր, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով: Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է կառավարությունը, վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  

Կարդալ ավելին »

Ծխախոտից ՀՀ-ում ամեն տարի մահանում է ավելի քան 5500 բնակիչ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, ...

Կարդալ ավելին »

Էդմոն Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության առջև ծառացած սպառնալիքները

Ստոկհոլմում մայիսի 26-28-ն անցկացվող Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: Մարուքյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Ներկայացրել եմ նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկայում կքննարկեն տրանսպորտային ապաշրջափակման մանրամասները. Օվերչուկ

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։ «Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն անցկացրել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հայաստանի Հանրապետության ՊՆ վարչական համալիրում մայիսի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Ինչպես տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ ...

Կարդալ ավելին »

Բարձրաստիճան պատվիրակությունները ՀՀ կժամանեն նաև փոխվարչապետների հրավերով․ ԱԳՆ առաջարկը

Արտաքին գործերի նախարարարությունն առաջարկում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նա նշեց, որ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին անհրաժեշտությունը առաջացել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ...

Կարդալ ավելին »

Միրզոյանը և Դոքերթին կարևորել են գործընկերության համաձայնագրի ստորագրումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս են, որ կկարողանան համատեղ ճանքերով նոր ...

Կարդալ ավելին »
ajax-loader