Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։ Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ կազմակերպված պաշտոնական ընդունելությունը լուսաբանվել է երկրում ամենադիտվող լրատվականներից մեկի՝ Canal 10-ի Subrayado հաղորդման կողմից։ «Ռեպորտաժում ներառված է նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հարցազրույցը, որտեղ վերջինս կարևորում է ՀՀ դեսպանության բացումը, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի դերը երկրի կյանքում և ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելություն
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։ «Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանն», – իր գրառման մեջ նշել է ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներն այցելել են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հայ մարտիկների և նրանց օգնության հասած նավաստիների հիշատակին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք մատուցեց Մուսա լեռան դիմադրության հայ մարտիկներին իրենց ժառանգների հետ միասին, ինչպես նաև ծովակալ Դարտիժի ֆրանսիացի նավաստիներին, ովքեր նրանց օգնության են հասել և փրկել ցեղասպանությունից։ Հիշում ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում նոր նախաձեռնություն է սկսում
ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն հանդիսացող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), որի նպատակն է խթանել սոցիալական արդարությունը և արժանապատիվ աշխատանքը, հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին։ ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալացմանն անցման խթանումը։ ՄԱԿ-ի գործակալությունը 600,000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին: Ըստ Միավորված ...
Կարդալ ավելին »Հանապետությունում պասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 13-14-ը և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ ...
Կարդալ ավելին »Հայտնի է Հայաստանի 10 լավագույն շախմատիստի և շախմատիստուհու վարկանիշային աղյուսակը
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստի և շախմատիստուհու վարկանիշային աղյուսակը: Տվյալները հրապարակվել են 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ: Լավագույն շախմատիստներն են Հայկ Մարտիրոսյան Շանթ Սարգսյան Գաբրիել Սարգսյան Հրանտ Մելքումյան Մանուել Պետրոսյան Սամվել Տեր-Սահակյան Ռոբերտ Հովհաննիսյան Արամ Հակոբյան Սերգեյ Մովսիսյան Կարեն Գրիգորյան Լավագույն շախմատիստուհիներն են Էլինա Դանիելյան Լիլիթ Մկրտչյան Աննա Սարգսյան Մարիամ Մկրտչյան Մարիա Գևորգյան Սուսաննա Գաբոյան Պոլինա ...
Կարդալ ավելին »Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը հայտնի են
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը: Սեպտեմբեր ամիսը 2 տոնական օր ունի, որից մեկը ոչ աշխատանքային է։ Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին: Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է:
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներում ակտիվության էական աճ է գրանցվել
Հայաստանը 2024 թվականի հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, ընդգծելով, որ վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 %: Ըստ նախարարության՝ աճը գրանցվել է տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով։
Կարդալ ավելին »S&P Global Ratings-ը ՀՀ-ի համար կանխատեսել է ՀՆԱ-ի 6,2% աճ
S&P Global Ratings-ը արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների գծով Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները պահպանել է BB-/B մակարդակում’ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի հաղորդագրությունում, որտեղ վարկանիշը նախկին մակարդակում պահելը հիմնավորելուց բացի, բերվում է նաև Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսվող դանդաղումը 2024-2025 թվականներին՝ 6,2%-ից մինչև 5,2%: Հայաստանի սուվերեն վարկանիշի կայուն կանխատեսումն արտացոլում է, մի կողմից, տնտեսական աճի ...
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսությունը 0,63%-ով կաճի Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի հաշվին
Հայաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 0,63 տոկոսով: Այդ մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտությունում: Ընդհանուր առմամբ, ըստ «Փրայմի», Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով: Ղազախստանի տնտեսությունը կաճի 0,71% – ով, Ռուսաստանի տնտեսությունը՝ 1,52%- ով, Բելառուսինը՝ 0,55%- ով, Ղրղզստանինը՝ 0,43%- ով։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ