Տնտեսություն

ՊԵԿ պարզաբանել է, թե երբ չի վերադարձվում եկամտահարկը

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով ...

Կարդալ ավելին »

Գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուները փոխհատուցում կստանան

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցողների աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Առաջարկվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը եւ աջակցության տեւողությունը տարբերակվում ...

Կարդալ ավելին »

Պարզեցվում են սահմանահատման և ապրանքների մաքսային ձևակերպումները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանահատման, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային ձեւակերպումների եւ հայտարարագրման գործընթացները պարզեցնելու նպատակով: Առաջարկվում է միեւնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողից մի քանի ստացողի անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձեւակերպումների պարագայում՝ փոխադրողի կողմից բեռը ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանք սահմանված կարգով՝ առանձին-առանձին ընդունել որպես տարանցիկ հայտարարագրեր, սակայն տվյալ փոխադրումների պատշաճ հսկողությունը ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը․ Ջհանյան

Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավելի եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը:  2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: «2022 թվականն աննախադեպ է ...

Կարդալ ավելին »

Նվազել է ՀՀ-ից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը

Անցած տարի Հայաստանից ավելի քիչ աշխատանքային միգրանտ է մեկնել Ռուսաստան. նրանց թիվը նվազել է 8,7%-ով՝ հասնելով 15,6 հազարի։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում FinExpertiza ընկերության հետազոտության արդյունքները։ Վերլուծաբաններն օգտագործել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանային ծառայության տվյալները, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարության միգրացիոն վիճակագրությունը։ 2022 թվականի արդյունքներով Ռուսաստան արտագնա աշխատանքի ժամանած օտարերկրյա քաղաքացիների թիվը հասել է 3,47 միլիոնի, ինչը ...

Կարդալ ավելին »

Fly Arna-ի բաժնետեր Air Arabia-ն շահույթի 70%-անոց աճ է գրանցել

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի բաժնետեր Air Arabia ավիաընկերության շահույթը 2022 թվականի համար կազմել է 1,2 մլրդ դիրհամ՝ 2021 թվականի համեմատ աճելով 70%-ով։ Ավիաընկերության շրջանառությունը 2022 թվականին հասել է 5,2 միլիարդ դիրհամի՝ 65%-ով գերազանցելով 2021 թվականի ցուցանիշը: 2022 թվականին Էյր Արաբիան սպասարկել է ավելի քան 12,8 միլիոն ուղեւորի ԱՄԷ-ում, Մարոկկոյում, Եգիպտոսում, Հայաստանում եւ Պակիստանում գործող ընկերությունների միջոցով: Ուղեւորահոսքի աճը կազմել ...

Կարդալ ավելին »

Ընդերքի ազդեցությունն օդի որակի վրա․ քննարկում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 2 հարց։ Խորհուրդը նախ քննարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցը։ Տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրի 12 միջոցառումից 10-ը կատարվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ են: 2022 ...

Կարդալ ավելին »

Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 15.95 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 1.47%-ով կամ 0.23 մլրդ դրամով։ 20-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան Citadel-ը դարձել է պատմության մեջ ամենաշահութաբեր հեջ ֆոնդը

Անցած տարի Citadel հեջ ֆոնդն իր ներդրողների համար ապահովել է $16 միլիարդի շահույթ՝ գրանցելով տարեկան ռեկորդային ցուցանիշ ինչպես ամերիկացի ներդրող Քենեթ Գրիֆինի (Kenneth C. Griffin) ֆոնդի, այնպես էլ ողջ ոլորտի համար: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Forbes ամսագիրը, դա թույլ է տվել Citadel-ին պատմության մեջ ամենաշահութաբեր հեջ ֆոնդերի ցանկում առաջ անցնել Bridgewater-ից՝ LCH Investments-ի փորձագետների վարկածով։ Տարեկան շահույթի նախորդ ռեկորդը ...

Կարդալ ավելին »
ajax-loader