IT

TikTok-ը Ֆինլանդիայում կկառուցի 1 միլիարդ եվրոյի տվյալների կենտրոն

TikTok սոցիալական ցանցը քննարկում է Ֆինլանդիայում 1 միլիարդ եվրո արժողությամբ տվյալների կենտրոնի կառուցման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է երկրի տնտեսական գործերի նախարար Վիլ Ռիդմանը։ «TikTok-ից կապ հաստատեցին ինձ հետ՝ իրենց մտադրության մասին հայտնելու։ Դա ինձ համար լիակատար անակնկալ էր», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Yle հանրային հեռարձակողը։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ TikTok-ի վերաբերյալ կան «հիմնավոր մտահոգություններ՝ ծառայության անվտանգության վերաբերյալ»։ ...

Կարդալ ավելին »

Հավելված Meta AI-ի համար՝ Llama 4-ի հիմքով

Meta-ն թողարկել է իր Meta AI օգնականի համար առանձին հավելված, որը հիմնված է Llama 4-ի վրա։ Թվային օգնականը նախկինում հասանելի էր WhatsApp-ում, Instagram-ում, Facebook-ում և Messenger-ում։ Օգտատերերը այժմ կարող են փորձարկել անձնական արհեստական ​​բանականությունը առանձին հավելվածում, նման ChatGPT-ի և այլ մրցակիցների լուծումներին։ Մարկ Ցուկերբերգի ընկերության արհեստական ​​բանականության արտադրանքը կարող է օգտագործել օգտատիրոջ կողմից այլ հարթակներում կիսված տեղեկատվություն և տրամադրել անհատականացված ...

Կարդալ ավելին »

Ominimo. Zurich-ի ներդրումներն AI ապահովագրության մեջ

Zurich Insurance Group-ը ներդրում է կատարել արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ աշխատող Ominimo ավտոապահովագրության ստարտափում: Ominimo-ի հիմնական պրոդուկտն օգտագործում է մեքենայական ուսուցում ռիսկերը աննախադեպ մանրամասությամբ գնահատելու համար: Փոփոխական տվյալների սահմանափակ հավաքակազմի վրա հենվելու փոխարեն՝ հարթակը վերլուծում է հարյուրավոր գործոններ՝ տրանսպորտային միջոցի չափից մինչ7 քաղաքային ենթակառուցվածքի վիճակը, իրական ժամանակում ռիսկի մոդելները ճշգրտելու համար: Այս մոտեցման շնորհիվ Ominimo-ն արագ գրավել է Հունգարիայի ավտոապահովագրության ...

Կարդալ ավելին »

Skype-ը դադրեցնում է գործունեությունը

2025 թվականի մայիսի 5-ից սկսած՝ երկուշաբթի օրվանից, Skype-ը պաշտոնապես դադարեցրել է իր աշխատանքը։ Microsoft ընկերությունը ամբողջ աշխարհում փակել է Skype-ի բոլոր հավելվածներն ու ծառայությունները՝ դրանով վերջ դնելով այն լեգենդար հարթակին, որը շուրջ երկու տասնամյակ սահմանել էր ինտերնետային զանգերի ու տեսազանգերի չափանիշները։ Վերջնական վարագույրն իջավ այն ծառայության վրա, որը մի ժամանակ խորհրդանիշ էր երկարատև կապի թվային դարում։ Հանգիստ հրաժեշտ Փակումը հայտարարվել ...

Կարդալ ավելին »

Բեռլինի Թումո կենտրոնի կառավարումը կիրականացվի Հայաստանից

Թումո Բեռլինի գործառնական կառավարումը  2025 թվականի մայիսից ամբողջապես կիրականացվի Թումոյի գլխամասից` հատուկ ստեղծված TUMO Deutschland gGmbH կառույցի միջոցով:  Թումո կենտրոնից հայտնում են, որ Թումո Բեռլինը կդառնա առաջին միջազգային Թումո կենտրոնը, որի ղեկավարումը կիրականացվի ոչ թե այլ երկրի գործընկերների հետ համագործակցությամբ, այլ Գերմանիայում գործող կառույցի միջոցով, որն ուղղակիորեն ղեկավարվում է Հայաստանից: Թումո Բեռլինը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել ...

Կարդալ ավելին »

BRICS-ից միանում են միջազգային լուսնակայան ստեղծելու ռուս-չինական նախագծին

Միջազգային գիտական ​​լուսնակայան ստեղծելու աշխատանքում Ռուսաստանին և Չինաստանին է միացել տասներեք երկիր, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ից: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովը։ «Չինաստանի հետ մեր ընդհանուր նախաձեռնությունը Միջազգային գիտական ​​լուսնակայան ստեղծելու գործում ակտիվորեն զարգանում է։ Դրան արդեն միացել է 13 երկիր (Բելառուս, Պակիստան, Ադրբեջան, Վենեսուելա, ՀԱՀ, Եգիպտոս, Թաիլանդ, Սերբիա, Նիկարագուա, Սենեգալ, Ջիբութի, Եթովպիա, ...

Կարդալ ավելին »

OpenAI-ն ուզում է գնել Google-ի Chrome բրաուզերը

OpenAI-ը շահագրգռված է գնել Google-ի Chrome բրաուզերը: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: ChatGPT-ի համար պատասխանատու Նիկ Թարլին նշել է, որ ChatGPT-ն այժմ հասանելի է Chrome-ի համար, սակայն եթե OpenAI-ը գնի այն, չաթբոթը կարող է առավելագույնս ինտեգրվել Chrome-ին: Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով Google-ից հրաժարվել բրաուզերի սեփականության իրավունքից և արգելել նրան պայմանագրեր կնքել այլ ընկերությունների հետ՝ ...

Կարդալ ավելին »

Մաքսիմալ արագություն․ նոր ASUS ROG Strix SCAR 18

Մինչև վերջերս ենթադրվում էր, որ առավելագույն արտադրողականություն և գրաֆիկական հզորություն կարող է ապահովել միայն ստացիոնար համակարգիչը: Այնուամենայնիվ, 2025 թվականին խաղային նոթբուքը չի զիջում համակարգչին։ ASUS ROG Strix SCAR 18 և 16-ի նման սարքերը կարող են բառացիորեն մրցել «անցյալի» ամենաարդյունավետ համակարգիչների հետ: Թարմացված մոդելները, ASUS-ի այլ առաջատար նոր պրոդուկտների հետ միասին, ներկայացվել են Լաս Վեգասում՝ CES 2025 կոնֆերանսի ժամանակ: Այս նոթբուքերը ...

Կարդալ ավելին »

Mydrivers․ Չինաստանը գործարկում է աշխարհում առաջին 10G ցանցը

Huawei-ը China Unicom-ի հետ գործարկել է առաջին 10G լայնաշերտ ցանցը Չինաստանի Հեբեյ նահանգում, որը մայրաքաղաքի շրջակայքում է: Այդ մասին գրում է Mydrivers-ը։ «Huawei-ն և China Unicom-ը միավորել են ուժերը՝ գործարկելու առաջին 10G լայնաշերտ ցանցը, որի տեղակայումը հիմնված է աշխարհում առաջին 50G PON լուծման վրա», – ասվում է հոդվածում: Օպտիկամանրաթելային ցանցի հիմնական ճարտարապետության արդիականացմամբ՝ մեկ օգտատիրոջ թողունակությունը գիգաբիթից բարձրանում է մինչև ...

Կարդալ ավելին »

Թվային արտադրության լաբորատորիա՝ Գյումրիում

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում բացվել է Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ` «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ համագործակցությամբ։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նորաստեղծ Ֆաբ Լաբի նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության գործիքների, գիտելիքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader