Ես ուզում եմ, որ մենք շատ լուրջ վերաբերվենք արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը Հայաստանում, հետ չմնանք այս տեխնոլոգիական հեղափոխությունից, անգամ կարողանանք առաջնորդել այդ հեղափոխությունը: Այս մասին այսօր Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Առաջինն ուզում եմ խոսել Cognaize ընկերության մասին, որը հայկական ստարտափ է 450-ից ավելի աշխատակիցներով և շուրջ ...
Կարդալ ավելին »IT
Microsoft Teams-ը՝ 3D և VR հանդիպումների հնարավորությամբ
Microsoft-ը պաշտոնապես գործարկել է Microsoft Teams-ի շրջանակներում 3D հանդիպումների իր ընդգրկուն գործառույթը, որը սնուցվում է Microsoft Mesh-ի՝ ընկերության խառը իրականության հարթակի միջոցով: Այս ինտեգրումը մատնանշում է Microsoft Mesh-ի ելքը նախադիտումից՝ օգտատերերին առաջարկելով վիրտուալ տարածքներում հանդիպելու հնարավորություն՝ VR ականջակալներով կամ առանց դրա: Teams-ում 3D հանդիպումները, որոնք հիշեցնում են այժմ չգործող AltspaceVR-ը, օպտիմիզացված են VR ականջակալների օգտագործման համար՝ նախնական աջակցությամբ սահմանափակված Meta’s ...
Կարդալ ավելին »Թոփ 10 ՏՏ ընկերությունները՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2023-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում ինչպես 2022-ին ներառված են մի շարք ՏՏ ընկերություններ։ Ստորև ներկայացնում ենք այս ընկերությունների թոփ տասնյակը։ 2023-ին ՏՏ ընկերություններից առաջին տեղում է հայտնվել «ՎԻԷՄ Արմենիա»-ն (Veeam Armenia)` 7,165,807,000 դրամ հարկերով և զբաղեցրել է ընդհանուր ցուցակում 36-րդ տեղը, այն դեպքում, երբ 2022-ին այս ընկերությունը զբաղեցնում էր ցուցակի 106-րդ տեղը՝ 2,636,640,000 դրամ հարկերով։ ...
Կարդալ ավելին »Իլոն Մասկի Neuralink-ն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: Այդ մասին Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։ «Առաջին մարդը ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում»,- գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։ Ձեռնարկատերը հավելել է, որ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։ «Այն թույլ է տալիս ընդամենը ...
Կարդալ ավելին »Google Pixel 9 Pro՝ հարթ էկրան և շրջանակ, նոր տեսախցիկ
Սթիվ Հեմերսթոֆերը, որը հայտնի է OnLeaks մականունով, հրապարակել է Google-ի հաջորդ սերնդի առաջատար սմարթֆոնի՝ Pixel 9 Pro-ի ռենդերային բարձրորակ նկարները։ Եվ սա այն պարագայում, որ սարքը պետք է թողարկվի դեռ այս տարվա աշնանը։ Pixel 9 Pro-ն նկատելիորեն կտարբերվի ներկայիս Pixel 8 Pro-ից: Կլորացված եզրեր չեն լինի․ սմարթֆոնը կունենա հարթ էկրան և հարթ շրջանակ։ Տեսախցիկի բլոկը նույնպես տարբեր տեսք ունի, չնայած ...
Կարդալ ավելին »NASA․ Ingenuity-ն 3 տարի անց վնասվել է և ավարտել առաքելությունը Մարսում
Մարսի վրա Ամերիկյան օդատիեզերական գործակալության (NASA) Ingenuity ուղղաթիռի առաքելությունն ավարտվել է․ այս տարվա հունվարի 18-ին իրականացրած վերջին թռիչքի ժամանակ վնասվել է ուղղաթիռի թևերից մեկը: Իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում NASA-ն հայտարարել է, որ սարքն այլևս ի վիճակի չէ թռչել: «Այլ մոլորակի վրա առաջին թռչող սարքի՝ Ingenuity-ի պատմական արկածն ավարտվեց: Այս զարմանահրաշ ուղղաթիռը թռչել է ավելի բարձր և ավելի երկար տարածություն, ...
Կարդալ ավելին »Tesla-ն նեյրոցանցով կառավարվող համակարգ է գործարկում
Tesla-ն սկսել է տարածել իր էլեկտրական ավտոմեքենաների ինքնակառավարման FSD Beta v12 համակարգի թարմացումը, որը, ինչպես ակնկալվում է, կներկայացնի այն, ինչ ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկն անվանում է «ծայրից ծայր նեյրոցանցեր» (end-to-end neural nets): Նոր համակարգին անցնելու համար ընկերությունը հրաժարվել է C++ ծրագրավորման լեզվով գրված ավելի քան 300,000 կոդից։ FSD ինքնակառավարման համակարգի նախորդ տարբերակներից այն հիմնականում տարբերվում է նրանով, որ ավտոմեքենան ...
Կարդալ ավելին »Արիզոնան իր կրթական ծրագրում ChatGPT է ներդնում
Արիզոնայի պետական համալսարանը հայտարարել է OpenAI ընկերության հետ համագործակցության մասին, որի շրջանակում արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ChatGPT նեյրոցանցը կներառվի ուսումնական գործընթացում։ Համալսարանը դրանով երեք նպատակ է դնում իր առաջ՝ ուսանողների առաջադիմության բարելավում, նորարարական հետազոտությունների նոր հնարավորությունների ստեղծում և կազմակերպչական գործընթացների օպտիմալացում: «Մեր պրոֆեսորադասախոսական կազմն ու անձնակազմն արդեն օգտագործում էին ChatGPT-ն, և ChatGPT Enterprise-ի գործարկումով, որն օգնեց մեզ հաղթահարել անվտանգության որոշ ...
Կարդալ ավելին »Սմարթֆոնների արտադրությամբ Apple-ն առաջ է անցել Samsung-ից
Apple-ը 2023 թվականին առաջ է անցել Samsung-ից՝ դառնալով համաշխարհային առաջատարը սմարթֆոնների արտադրության մեջ: Այս մասին Bloomberg-ը՝ հղում անելով International Data Corporation (IDC) հետազոտական ընկերության գնահատականներին: 2023 թվականին Apple-ի iPhone սմարթֆոնները համաշխարհային շուկայում գրեթե 235 միլիոն առաքում է ունեցել։ Samsung-ը, որի առաքումները նվազել են մինչև 226.6 միլիոն, առաջ է անցել չինական արտադրողներից, ինչպիսիք են Xiaomi-ն, Transsion-ն, Vivo-ն և այլն: Ըստ IDC-ի ...
Կարդալ ավելին »9 հայկական ընկերություններ «Armenia» միասնական տաղավարով մասնակցում են Convergence India 2024-ին
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում հունվարի 17-ին մեկնարկել է երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումը՝ «Քոնվերջենս Ինդիա 2024» («Convergence India 2024») ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախարարության նախաձեռնությամբ ցուցահանդեսին «Հայաստան» միասնական տաղավարով մասնակցում է 9 հայկական ոլորտային ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումներն ու ձեռքբերումները տեխնոլոգիական, բժշկական, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով։
Կարդալ ավելին »