In Slider

Սաուդյան Արաբիան օգոստոսին կբարձրացնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար

Ինչպես նշվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ, օգոստոսին Սաուդյան Արաբիան էականորեն կբարձրացնի նավթի գները ասիական և եվրոպական գնորդների համար։ Ասիա մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա՝ հասնելով վերջին չորս ամիսների առավելագույն գնին։ Այն կլինի 2.2 դոլարով ավելի թանկ, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը: Նավթի բոլոր տեսակների գները Հյուսիսարևմտյան Եվրոպայի և Միջերկրականի համար կբարձրանան 1.4 դոլարով՝ մեկ բարելի ...

Կարդալ ավելին »

29.8%-ով կրճատվել է կոնյակի արտադրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի հունվար մայիսլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,565.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2024թ. համադրելի ցուցանիշի (7,922.5 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 29.8%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ...

Կարդալ ավելին »

80 մլրդ դրամ․ կայացել է պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 80 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 80 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  80 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 112 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.9328%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է: Սա ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,992.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.6%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 1,111.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 21.6%-ով և կազմել 1,080.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 11.3%-ով և կազմել 1,233.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Հայտարարագիր լրացրած 33.104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդալ ավելին »

Հեռահաղորդակցման հարկերը նվազել են 12.23%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2025թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 14-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 3.41 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 26.14%-ով կամ 1.21 մլրդ դրամով։ Տելեկոմ Արմենիան (Team Telecom ...

Կարդալ ավելին »

Գնաճն արագացել է մինչև 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին

Հայաստանի սպառողական շուկայում 2025թ. հունիսին, 2024թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 3.9% գնաճ (մեկ տարի առաջվա 0.8% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ: 2025թ. առաջին կիսամյակում գնաճը ձևավորվել է 1,5% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 0,9% գնանկման դիմաց), ինչը նույնպես պարենային ապրանքների և ծառայությունների թանկացման արդյունք է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն ս. թ. հունիսին արձանագրվել է 1,3% ...

Կարդալ ավելին »

Փաշինյան. սկսած 2022-ից՝ ՀՀ-ն մոտ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին

Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին: Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87% ...

Կարդալ ավելին »

Չոր, քամոտ եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հուլիսի 8-ին և հաջորդ օրերին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում, օդերևութաբանները կանխատեսում են, որ երեկոյան հարավարևմտյան քամին կուժեղանա մինչև 18-20 մ/վրկ։ Շաբաթվա վերջին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը կեսօրին՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +8+12, ...

Կարդալ ավելին »

Հմտանալ և սիրել է աշխատանքը․ ապարաբարձիչի փորձառու օպերատորի սկզբունքը

ԶՊՄԿ-ում հանքային ապարաբարձիչի փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը: Մինչ այդ փորձառություն է ձեռք բերել հանքային այլ տեխնիկաների շահագործմամբ: Պատմում է, որ հսկայի չափերին հարմարվել է, ուշադրություն, հմտությունների զարգացում ու իհարկե` սիրել է պետք աշխատանքը:

Կարդալ ավելին »
ajax-loader