Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում սահմանել է ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և ձևերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգերը սահմանվում են Կառավարության առանձին որոշումներով, որոնք որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից և չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերին։ Վերոնշյալ որոշումներով սահմանված բաշխման ընթացակարգի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գազամատակարարման պլանային անջատումներ Երևանի որոշ հասցեներում, Լոռու, Գեղարքունիքի ու Սյունիքի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 2/1 բազմաբանակարան շենքի, Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 21/2 բազմաբանակարան շենքի, Զովունի 30-րդ փողոցի թիվ 31 բազմաբանակարան շենքի գազասպառողների, «Նորիկ-90» հանրային կազմակերպության, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Անի», «Վան» թաղամասերի, Գրիբոյեդովի, Թումանյան, ...
Կարդալ ավելին »Ժամկետային զինծառայողների արձակուրդները կավելանան
Հուլիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է ժամկետային զինծառայողների արձակուրդների ավելացում նախատեսող օրինագիծը։ Ներկայումս բանակում երկու տարվա ծառայության ընթացքում շարքային զինծառայողներին տրվում է 10 օր արձակուրդ, իսկ սերժանտներին՝ 15 օր։ Այժմ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կստանան 30-օրյա արձակուրդ, իսկ մնացածը՝ 21։ Բացի այդ, զինվորական երդմնակալության հետ կապված կսահմանվի լրացուցիչ 2 օր արձակուրդ։
Կարդալ ավելին »Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող ...
Կարդալ ավելին »Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն․ ԱԺ-ն ընդունեց փաթեթը
Խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հիմնավորմամբ՝ նպատակն առավել արդյունավետ կառավարումն է։ Նրա խոսքով՝ միավորված համայնքն ավելի մեծ թվով բնակիչներ կունենա, հետևաբար ...
Կարդալ ավելին »«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ««Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն ընդունեց Երևանում տրանսպորտից օգտվելիս ուղեվարձ չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը
ԱԺ-ն այսօր՝ հուլիսի 3–ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։ Նախագծին կող քվեարկեց 59, դեմ 26, ձեռնպահ – 1 պատգամավոր։ Նշենք, որ ըստ այդ նախագծի, ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ կսահմանվի. 3,000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում 10,000 դրամ -չվճարելով օգտվելու դեպքում 15,000 դրամ – այլ անձի ...
Կարդալ ավելին »Ավելի քան 40 ընկերություն կոչ է անում ԵՄ-ին հետաձգել AI մասին նոր օրենքի ընդունումը
Մոտ 44 խոշոր ընկերությունների ղեկավարներ (ներառյալ Airbus-ը, Careffour-ը, BNP Paribas-ը) նամակ են հղել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ կոչ անելով երկու տարով հետաձգել արհեստական բանականության մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելը, հաղորդում է The Financial Times-ը։ Ընկերությունները կարծում են, որ եթե դա չարվի, ապա Եվրոպայում այս ոլորտի զարգացումը վտանգվի տակ կհայտնվի, իսկ ամերիկյան և չինական կորպորացիաները առավելություն կստանան։ Նոր ...
Կարդալ ավելին »40–հազարական դրամի աջակցությունը դադարել է. մինչև տարեվերջ կշարունակվի 30 հազարի աջակցությունը
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում անդրադարձ եղավ ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության հարցին: «Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց, հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Նա ...
Կարդալ ավելին »Արցախցիների բնակապահովման պետական ծրագրում ընդլայնվել է բնակավայրերի ցանկը
Արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագրի մեջ կառավարությունը փոփոխություններ է արել: «Այս նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ»,-կառավարության նիստում զեկուցեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով բռնագաղթածներին բնակարանով ապահովելու ծրագրում կատարված փոփոխությունները։ Նախարարի խոսքով, ներկայում բնակավայրերի ցանկում ներառված է 57 համայնքի 452 բնակավայր, իսկ նոր նախագծով այն կավելանա և կհասնի 611 բնակավայրի և դրանց համար Արցախից բռնագաղթածների ...
Կարդալ ավելին »