Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 39785.90 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 2828.99 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 3461.15 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 24069.94 կետ:
Կարդալ ավելին »Լուրեր
Փարիզցիներն ու զբոսաշրջիկները 100 տարվա մեջ առաջին անգամ լողում են Սեն գետում
Փարիզում դուք կրկին կարող եք լողալ Սեն գետում․ ավելի քան մեկ դար անց իշխանությունները պաշտոնապես թույլատրել են քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին զովանալ հայտնի գետում: Այս լուրը անմիջապես գրավել է հարյուրավոր մարդկանց. այս ամռանը օրական մինչև 1000 մարդ կկարողանա անվճար այցելել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող երեք հատուկ կահավորված լողային գոտիներ, հաղորդում է The Guardian-ը: Սեն գետում լողալու իրավունքը վերականգնելու գաղափարը նոր ...
Կարդալ ավելին »Տաքսիստը և նրա ծանոթը գողացել են պայուսակում եղած 2000 ԱՄՆ և 3000 ավստրալական դոլարները. գողությունը բացահայտվել է
Հուլիսի 1-ին` ժամը 12:20-ին, Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած 2 հազար ԱՄՆ և 3 հազար ավստրալական դոլարները: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: ...
Կարդալ ավելին »Ինդոնեզիայում ժայթքած հրաբխի մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կմ-ի
Ինդոնեզիայի արևելքում գտնվող Լևոտոբի հրաբուխը ժայթքել է․ մոխրի սյան բարձրությունը հասել է 18 կիլոմետրի։ Այդ մասին հայտնում է Fox54 News-ը։ Հրաբխագիտության գործակալության հայտարարության մեջ նշվել է, որ Լևոտոբի Լակի-Լակի լեռը, որը Ֆլորես զբոսաշրջային կղզում գտնվող 1584 մետր բարձրությամբ հրաբուխ է, ժայթքել է տեղական ժամանակով ժամը 11:05-ին։ «Տեղի է ունեցել Լևոտոբի Լակի-Լակի հրաբխի ժայթքում…. որի դիտարկված մոխրի սյան բարձրությունը գագաթից հասել ...
Կարդալ ավելին »Գավառի պետական համալսարանը դիպլոմներ է հանձնել իր 28-րդ շրջանավարտներին
Գավառի պետական համալսարանում հուլիսի 5-ին կայացել է 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, համալսարանն, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհել է շրջանավարտների 28-րդ սերնդին։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունել և շնորհավորել է բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, ընտանիքների անդամներին, ԳՊՀ բոլոր բարերարներին, համալսարանի ողջ աշխատակազմին և նշել, ...
Կարդալ ավելին »Խարկովում 30 մարդ է վիրավորվել ռուսական հարվածներից
Ռուսական ուժերը վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ուկրաինական մի քանի քաղաքների։ Հարվածների է ենթարկվել Խարկովի երկու թաղամաս, առնվազն 30 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Զապորոժիեում առավոտյան գրոհից 10 մարդ է վիրավորվել, համալսարանի շենքում հրդեհ է բռնկվել։ Երկու քաղաքներում էլ հարվածների թիրախում են հայտնվել հավաքագրման տարածքային ...
Կարդալ ավելին »Տարեսկզբից Սևանում փրկել են 8 քաղաքացու
Հուլիսի 1-ից Հայաստանի գլխավոր ջրային տարածքում՝ Սևանա լճում, Փրկարարներն ու ջրային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն են իրականացնում: Հուլիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը: Նա հայտնել է, որ սեզոնի բացման նախօրեին կատարվել է մեծածավալ աշխատանք․ կարգի են բերվել ջրային փոխադրամիջոցները և հուլիսի 1-ից մարզի փրկարարները երեք հանրային ...
Կարդալ ավելին »Երևանն ինձ ցնցեց. Զեմֆիրան տպավորված է հեռացել Հայաստանից
Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, հուլիսի 7-ից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ հաղորդագրությունը ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով, շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ...
Կարդալ ավելին »Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ քաշով, դեղնականաչավուն առանձնացված զանգվածներ։ Հ․Հ․-ն ...
Կարդալ ավելին »