Լուրեր

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 08/07/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 384.11 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.13 դրամով և կազմել 450.45 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0006 դրամով և կազմել 4.8838 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.05 դրամով և կազմել 522.39 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

ԱԳ փոխնախարարը և Քորթնի Ռեթրին մտքեր են փոխանակել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և ...

Կարդալ ավելին »

Միրզոյանը և Հորդանանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ Արարատ ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոցում» դիմավորեցին Jazeera Airways-ի չվերթը Քուվեյթից

Այսօր՝ հուլիսի 8-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության կողմից գործարկվող չվերթը Քուվեյթից: Միջոցառմանը մասնակցում էին «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանը և այլ հյուրեր: ...

Կարդալ ավելին »

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողների կողմից իրականացված պատշաճ խուզարկության արդյունքում դատապարտյալի համար բերված սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, 2 զույգ ականջակալ, wi-fi սարք, 5 լիցքավորման լար, լիցքավորիչ և 2 USB փոխադրիչ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ ...

Կարդալ ավելին »

Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի

Իսրայելական հարվածների հետևանքով Իրանի տարածքում զոհերի թիվը հասել է 1060-ի։ Նոր տվյալները հայտնել է Իրանի Նահատակների ու վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար Սաիդ Օհադին։ Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, Օհադին Իրանի հանրային հեռուստատեսության եթերում տեղեկացրել է նաև, որ, հաշվի առնելով ծանր վիրավորումների դեպքերը, զոհերի թիվը կարող է հասնել 1100-ի։ Իսրայելը հարձակում էր սկսել Իրանի դեմ հունիսի 13-ին, ինչին ի ...

Կարդալ ավելին »

Բաքվի դատարանը մերժել է Sputnik-ի աշխատակիցների կալանքը փոխելու միջնորդությունը

Բաքվի դատարանը մերժել է ռուսական Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանների բողոքարկումները։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  Հունիսի 30-ին ադրբեջանական իշխանությունները գործողություններ էին իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում, ինչի արդյունքում ձերբակալվել էր մի քանի մարդ, որոնց թվում և՝ Իգոր Կարտավիխը ու Եվգենի Բելոուսովը: Մեկ օր ...

Կարդալ ավելին »

Իսրայելի վարչապետը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։ Այդ մասին Իսրայելի ղեկավարը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքից առաջ։  Ինչպես հաղորդում է CNN-ը, Նեթանյահուն Թրամփին է ներկայացրել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովին ներկայացված իր նամակը՝ իր հիացմունքը հայտնելով նախագահի՝ «խաղաղության և անվտանգության ձգտման» համար։ «Մինչ մենք խոսում ենք, նա երկիրը երկրի, տարածաշրջանը ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը խոշոր հարկ վճարողների մոտ բացահայտել է աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Հարկ վճարողների մոտ 2025 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Այդ մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ընդգծելով, որ 19 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 153.7 մլն դրամ տուգանք: 12 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 76 չգրանցված աշխատողներ և ...

Կարդալ ավելին »
ajax-loader