ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 11-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Որոշ շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ
Սեպտեմբերի 10-ի ցերեկը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով և կշարունակի նվազել հինգշաբթի օրը։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+25, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հեռակա բակալավրի ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 25-ը
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հեռակա բակալավրի ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը՝ 18:00-ն: Դիմում-հայտ լրացնելու համար պետք է դիմել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, որպեսզի գրանցվեն շրջանավարտի տվյալները, ստուգվեն քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և ստանան ԳԹԿ անձնական համար: Այն դիմորդները, ովքեր ունեն այս տարվա ԳԹԿ անձնական համար, կարող են մուտք գործել իրենց անձնական էջ և լրացնել դիմում-հայտը: Մանրամասների համար՝ https://bit.ly/3X82I96 ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 140 դեպք. գրանցվել է 19 ավտովթար, վիրավորվել է 39 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում սեպտեմբերի 8-9-ը բացահայտվել է 140 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 4-ական դեպք՝ ...
Կարդալ ավելին »Ցուցարարները հարձակվել են Նեպալի փոխվարչապետի վրա․ India Today
Նեպալի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Բիշնու Պրասադ Պաուդելը հարձակման է ենթարկվել՝ ասիական երկրում զանգվածային ցույցերի ժամանակ, հաղորդում է India Today հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ քաղաքական գործիչը տուժել է ցուցարարների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։
Կարդալ ավելին »Պակիստանը կճանաչի ՄԱԿ-ում Հայաստանը, ինչի համար կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ում. TASS
Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ինչի դիմաց «կանաչ լույս» կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու համար։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պակիստանն իսկապես ծրագրում է դա անել, իսկ որպես պատասխան քայլ՝ համաձայնություն ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ», – ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։ Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ...
Կարդալ ավելին »Հայաստանի լրագրողների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 11-14-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի Եվրոպայի լրագրողների առաջնությանը, որն այս ձեւաչափով կանցկացվի առաջին անգամ։ Կմասնակցեն 14 թիմեր Հայաստանից, Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից։ Խմբային փուլի արդյունքում՝ 8 թիմեր պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։ Կազմակերպիչներն են Լիտվայի ժուռնալիստների միությունը, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի թիմի մասնակցության գլխավոր հովանավորն է «Yo Health»-ը։ ...
Կարդալ ավելին »Եթե կառուցապատողները չեն հասցրել եռամսյա արտոնության ժամկետում ավարտական ակտ ստանալ, կստանան ևս 3 ամսվա արտոնություն
Գործնականում տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով ավարտական ակտի տրամադրումը հնարավոր չի լինում ապահովել սահմանված ժամկետներում, ինչը կառուցապատողների համար առաջացնում է բացասական հետևանքներ, նոր տուրքերի վճարումներ: Նկատի ունենալով վերոգրյալը՝ նախագծով նախատեսվում է սահմանել արտոնություն: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը՝ ներկայացնելով արտոնություններ սահմանող ավագանու որոշման նախագիծը: Սա վերաբերում ...
Կարդալ ավելին »Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. որ փուլում է նորոգումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Աշխատանքի ընթացքըներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի անդամները՝ նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանի գլխավորությամբ, շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության ...
Կարդալ ավելին »Երևանի Մերգելյանի անվան զբոսայգին հիմնանորոգված է. Փաշինյան (վիդեո)
Երևանի Մերգելյանի անվան զբոսայգին հիմնանորոգված է: Այդ մասին #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեսանյութը՝ այստեղ:
Կարդալ ավելին »