Լուրեր

Bloomberg․ ԵՄ-ն կարող է զրոյական քվոտա սահմանել ռուսական գազի համար

2027 թվականի ավարտին ռուսական գազի ներմուծումը Եվրամիության երկրներ լիովին դադարեցնելու նպատակը, որի մասին ազդարարել է Եվրահանձնաժողովը, կարող է իրականացվել զրոյական քվոտայի ներդրման միջոցով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։ Ստրասբուրգում մայիսի 6-ին Եվրահանձնաժողովի ներկայացրած «ճանապարհային քարտեզ»-ով անընդունելի է համարվել ռուսական գազի (խողովակաշարային և հեղուկ բնական գազի) մատակարարների հետ նոր պայմանագրերի կնքումը  իսկ գործող սփոթ պայմանագրերը կչեղարկվեն մինչև 2025 թվականի ավարտը։ ...

Կարդալ ավելին »

Մոտ 54000 քաղաքացի լրացրել է եկամուտների հայտարարագիր

Այս պահի դրությամբ մոտ 54 հազար քաղաքացի լրացրել է տարեկան եկամուտների հայտարարագիր, որոնցից շուրջ 23 հազարը ստացել են սոցիալական կրեդիտ՝ ընդհանուր առմամբ գերազանցելով 2 միլիարդ դրամը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ սոցիալական կրեդիտների տրամադրումը կատարվել է հայտարարագրման համակարգի միջոցով, որը հետզհետե դարձել է ավելի հասանելի և հարմար քաղաքացիների համար։  «Մենք մի ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան նավթի արտահանումը կրճատել է 12,1%-ով

Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը մարտին փետրվարի համեմատությամբ աճել է 0,1%-ով, դրա հետ մեկտեղ արտահանումը նվազել է 12,1%-ով: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։ Հաղորդվում է, որ ըստ Joint Organization Data Initiative (JODI) կազմակերպության՝ արտահանման մատակարարումների ծավալը կազմել է օրական 5,754 միլիոն բարել՝ փետրվար ամսի օրական 6,547 միլիոն բարելի համեմատությամբ։ Ցուցանիշը 2024 թ. մարտի համեմատությամբ կրճատվել է 6,3%-ով։ Սաուդյան Արաբիայում նավթի ...

Կարդալ ավելին »

Հունիսի 14-ից կգործի Երևան-Բաթումի միջազգային գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքի երթեւեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երեւանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի եւ «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջեւ։ Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երեւանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչեւ հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքի երթեւեկությունը։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը անցկացնում է ուժեղացված ծառայությունն՝ Վերջին զանգի անվտանգության նպատակով

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր՝ մայիսի 23-ին, իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը հսկում են ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած ...

Կարդալ ավելին »

«Լա Բոհեմը» բելվեդերը՝ Փարիզի նշանավոր Մոնմարտրում

Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում, տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ ...

Կարդալ ավելին »

Բեյրութի ՏԻՄ ընտրություններում հայ թեկնածուները հաջողության են հասել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Բեքայի նահանգում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլը։ Ինչպես հաղորդեցին Լիբանանում ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից, այս ընտրություններում լիբանանահայ համայնքը ներկայացնող ավանդական կուսակցությունների առաջադրած բոլոր թեկնածուները հասել են հաջողության:  Հատկանշական է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած քաղաքային խորհրդի անդամների ընտրությունը, որոնց արդյունքներով 3 հայ դարձել է Լիբանանի քաղաքային խորհրդի անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Բուչաքջյանը՝ ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 23/05/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.11%-ով և կազմել 61.68 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.06%-ով և կազմել 64.98 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 23/05/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.88%-ով և կազմել 3338.10 դոլար, արծաթի գինն աճել է 1.92%-ով և կազմել 33.90 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.16%-ով և կազմել 1081.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 23/05/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.91%-ով և կազմել 41860.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.61%-ով և կազմել 5844.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.41%-ով և կազմել 18872.64 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader