Nissan ընկերությունը ներկայացրել է Micra մոդելի նոր՝ վեցերորդ սերունդը։ Այս անգամ առանց ներքին այրման շարժիչների, կոմպակտ հեչբեքը դարձել է լիովին էլեկտրական և կառուցված է Renault 5-ի հիմքի վրա, սակայն տարբերվում է օրիգինալ դիզայնի տարրերով։ Մասնավորապես, մեքենան ստացել է վերափոխված դիմային և ետևի հատված՝ կլոր լուսարձակներով։ Փոխվել են նաև կողային հատվածները: Micra-ն մնում է իր դասի ամենակոմպակտ մեքենաներից մեկը․ երկարությունը 4 ...
Կարդալ ավելին »Լուրեր
Windows 11-ն առաջարկում է նոր AI ֆունկցիաներ
Microsoft-ը ներկայացրել է արհեստական բանականության (AI) նոր գործառույթներ Windows 11-ի փորձնական տարբերակում՝ ինտեգրելով AI գործողություններ (AI actions) «Պроводник» ֆայլերի կառավարիչում: Այժմ օգտատերերը կարող են օգտագործել խելացի գործիքներ անմիջապես աջ սեղմումով բացվող համատեքստային մենյուից: Հասանելի հնարավորությունների թվում են՝ Պատկերների խմբագրում. ֆոնի մշուշացում «Фотографии» հավելվածում և օբյեկտների հեռացում Paint-ում՝ AI գործիքների միջոցով: Փաստաթղթերի հետ աշխատանք. Office փաստաթղթերի (OneDrive-ում և SharePoint-ում պահվող) բովանդակության ...
Կարդալ ավելին »«Իտալական երաժշտությունը՝ ֆիլմերում»․ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը
Հայաստանի պետական կամերային նվագախումբը երաժշտասերներին կներկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգով, որը տեղի կունենա այսօր՝ մայիսի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Կհնչեն սաունդթրեքեր «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Ուոլ Սթրիթի գայլը», «Մի անգամ Ամերիկայում» և այլ ֆիլմերից։ Նվագախումբը նաև կկատարի իտալացի ականավոր կոմպոզիտորներ Թոմազո Ալբինոնիի, Ջակոմո Պուչինիի, Նինո Ռոտայի, Էնիո Մորիկոնեի և այլոց ստեղծագործությունները։ Համերգին մասնակցում են նաև Երևանի պետական կամերային երգչախումբը ...
Կարդալ ավելին »Air Force, Jordan․ Nike-ի գնային փոփոխությունները
Ամերիկյան սպորտային ապրանքների արտադրող Nike Inc.-ը կբարձրացնի կոշիկների, հագուստի և այլ սարքավորումների գները: Այդ մասին հաղորդում է CNBC-ն: Մեծահասակների հագուստի և սարքավորման գները կբարձրանան 2-10 դոլարով, 100-150 դոլար արժողությամբ կոշիկների գները՝ 5 դոլարով, իսկ 150 դոլարից բարձր կոշիկները՝ 10 դոլարով։ Աղբյուրը նշել է, որ գների բարձրացումը նախատեսված է հունիսի 1-ից, սակայն խանութներում դրանք կարող են փոխվել արդեն այս շաբաթ։ Այնուամենայնիվ, ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 23/05/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.62 դրամով և կազմել 384.44 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.47 դրամով և կազմել 434.11 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 4.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով և կազմել 515.15 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 23/05/25
Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 36985.87 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 2717.09 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 3380.19 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.19%-ով և կազմել 23544.31 կետ:
Կարդալ ավելին »Չինաստանից ԱՄՆ արտահանումը կտրուկ նվազել է
Չինաստանի արտահանումը դեպի ԱՄՆ ապրիլին նվազել է 21%-ով՝ առևտրային պատերազմի խորացման ֆոնին։ Մասնավորապես, սմարթֆոնների, այդ թվում՝ Apple-ի սարքերի մատակարարումները, անկել են 72%-ով՝ հասնելով 700 միլիոն դոլարից պակաս ցուցանիշի, ինչը նվազագույնն է՝ 2011 թվականից ի վեր։ Չինաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունների անկումը սկսվել էր մարտին, այսինքն՝ մինչ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներմուծման մաքսատուրքերի սահմանումը։ Այսպես, Պեկինը կրճատել է մսի ներմուծումն ԱՄՆ-ից ...
Կարդալ ավելին »Հայաստանում վայրի կենդանիների փրկությունը դառնում է իրականություն
Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի լուծման համար պետությունն ու բնապահպանական կազմակերպությունները ձեռք մեկնեցին միմյանց:Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում կարևոր հանդիպում կայացավ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC): Այս հավաքի նպատակն էր համատեղ լուծումներ գտնել մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրների համար: Հանդիպմանը մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ: Ներկա ...
Կարդալ ավելին »Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող Mercedes Sprinter-ը 2 մետր բարձրությունից ընկել ՎԱԶ 2107-ի վրա. կա 1 զոհ
Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, և ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա, ...
Կարդալ ավելին »Այսօր 61,301 հազար շրջանավարտ հրաժեշտ է տալիս դպրոցին
Հայաստանում այսօր հիմնական և ավագ դպրոցներում 61 հազար 301 շրջանավարտ է հրաժեշտ տալիս դպրոցին։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտում է 39 հազար 819 աշակերտ, իսկ 12-րդ դասարանը՝ 21 հազար 482 աշակերտ։ Նշենք, որ այսօր հանրապետությունում նշվում է Վերջին դասը։
Կարդալ ավելին »