Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ երրորդ վճռորոշ խաղում «Երևան»-ը հաղթեց «Յունիսպորտ»-ին 6:4 հաշվով՝ դառնալով 2024/25 մրցաշրջանի հաղթող։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջին խաղակեսում «Յունիսպորտ»-ն ուներ երկու գնդակի առավելություն և հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Երևան»-ը կարողացավ դրսևորել կամային որակներ ու անգամ հաշվի մեջ ստացավ առավելություն` 5:3։ «Յունիսպորտ»-ին հաջողվեց վերջնամասում կրճատել տարբերությունը 6 մետրանոց ...
Կարդալ ավելին »Լուրեր
Նավթի գներն աճել են․ 29/05/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.44%-ով և կազմել 62.66 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.02%-ով և կազմել 65.67 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 29/05/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.75%-ով և կազմել 3271.90 դոլար, արծաթի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 33.31 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 1080.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են. 29/05/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 42098.70 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 5888.55 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 19100.94 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »«Թատրոն 8»-ը Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքի հիման վրա ներկայացում կցուցադրի Երևանի տիկնիկային թատրոնում
«Թատրոն 8»-ը Ֆեոդոր Դոստոևսկու «Խոնարհը» պատմվածքի համանուն ներկայացմամբ հանդես կգա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Հանդիսատեսը ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա մայիսի 30-ին։ Ներկայացումը դասական տեքստի ժամանակակից թատերական մեկնաբանություն է, որը բացահայտում է մարդկային հոգեբանության խորը շերտերը և հուզում է գաղափարական, էմոցիոնալ լիցքերով։ Ռեժիսորը Վլադիմիր Տառասյանցն է, դերերում՝ Մխիթար Ավետիսյան, Ժաննա Հովակիմյան։ Ներկայացումը ռուսերեն է։ ««Խոնարհը» մի մարդու ներքին ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: ՊԵԿ–ից հայտնում են, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի ...
Կարդալ ավելին »Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը
Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը: Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում կհաստատվի Ֆրանկոֆոնիայի միջազգային ...
Կարդալ ավելին »Կազմակերպվում են եկամուտների հայտարարագրման իրազեկման հանդիպումներ ֆիզանձանց համար. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման անվճար հանդիպումների անցկացումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Ովքեր կարող են մասնակցել Տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք։ Երբ և որտեղ են կազմակերպվում հանդիպումները ...
Կարդալ ավելին »Լճաշենում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Այսպես՝ – արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի աղտոտումը, – պատերի, առաստաղների, դռների ...
Կարդալ ավելին »Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված ԼՂ հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, համաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Նորին Սրբությունն իր ...
Կարդալ ավելին »