Մայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 274, հետիոտնի՝ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. ԿԳՄՍ նախարար
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 2-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում: ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում ...
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալը
Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը; Այդ մասին տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից: Պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Կարդալ ավելին »Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացվեց արհեստական բանականությանը նվիրված երկօրյա հաքաթոն
Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացվեց «Արհեստական բանականությունը հանուն բարօրության. խելացի օգնականների ստեղծում առօրյա մարտահրավերների հաղթահարման համար» խորագիրը կրող երկօրյա աշխատարան և հաքաթոն՝ նվիրված նորարարությանը, կրթությանը և հասարակական ազդեցությանը։ Երկօրյա միջոցառման նպատակն է խրախուսել ուսանողներին և խթանել նրանց շրջանում հետաքրքրությունն արհեստական բանականության ոլորտի նկատմամբ։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ անցկացված միջոցառումը կազմակերպվել է Ֆրանսիայի Թուլուզի համալսարանի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ...
Կարդալ ավելին »Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության Telegram ալիքը։ Բանակցությունները մեկնարկել են նախատեսվածից 1,5 ժամ ուշացմամբ։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել», – բանակցությունների երկրորդ փուլի բացման խոսքում նշել է Ֆիդանը։ Նա նաև նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել ...
Կարդալ ավելին »Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի՝ գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության ու 1 մլն ՀՀ դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին, հիշյալ կենտրոնի ներկայացուցչի օգտին ...
Կարդալ ավելին »Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին: Անդրադարձ է ...
Կարդալ ավելին »Լոռու մարզպետը հրաժարական է տվել
ոռու մարզպետ Արամ Ղազարյանը հայտարարել է հրաժարականի մասին։ Արամ Ղազարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ ...
Կարդալ ավելին »Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել է առևտրային պայմանավորվածությունները խախտելու մեջ
Չինաստանի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-ի գործողությունները, այդ թվում՝ չիպերի արտահանման վերահսկողության նոր կանոնները և ուսանողական այցագրերի չեղարկման սպառնալիքները, խախտում են Վաշինգտոնի և Պեկինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և վնաս հասցնում Չինաստանի շահերին: Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ «Միացյալ Նահանգները միակողմանիորեն հրահրել է նոր տնտեսական և առևտրային տարաձայնություններ՝ խորացնելով երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների անորոշությունն ու անկայունությունը», ...
Կարդալ ավելին »Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի միանձնյա առաջատարը 4-րդ տուրին Արավինդ Չիտհամբարամն է
Ավարտվեց Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի 4-րդ տուրը: Պրագնանանդա Ռամեշ Բաբու- Նոդիրբեկ Յակուբբոեվ պարտիան ավարտվեց Պրագնանանդա Ռամեշ Բաբուի հաղթանակով։ Արավինդ Չիտհամբարամ-Բջեռ Ջոնաս Բուհլ պարտիան ավարտվեց Արավինդ Չիտհամբարամի հաղթանակով։ Քսյու Քսյանգու-Բենջամին Գլեդուրա, Արամ Հակոբյան-Դմիտրի Կոլարս, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամուել Սևյան պարտիաները ավարտվեցին ոչ ոքի։ Մրցաշարի միանձնյա առաջատարը 4-րդ տուրի արդյունքներով Արավինդ Չիտհամբարամն է՝ 3 միավորով: P
Կարդալ ավելին »