Լուրեր

Երևանում Շիրազի փողոցի 735 քմ հողամասը կվերադարձվի ՀՀ-ին

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից ...

Կարդալ ավելին »

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է. CNN

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկված աղբյուրների։ Նրանց խոսքով՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։ CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ ...

Կարդալ ավելին »

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը «Փրայմ թայմ» մյուզիքլը ներկայացրել է Թբիլիսիում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մայիսի 30-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնում խաղացել է «Փրայմ թայմ» մյուզիքլը։ Թատերասերները մեծ ոգևորությամբ են դիտել ներկայացումը։ «Փրայմ թայմ»-ն անդրադառնում է փառքի, մարդկանց արժեհամակարգի խեղման և սոցիալական արդարության խնդիրներին։ Պատմության գլխավոր հերոսուհին Աննան է՝ երիտասարդ կին, որը հայտնվելով փառքի և փողի ճիրաններում՝ փորձում է պահպանել ինքնությունը և պայքարում է սեփական ձայնի ...

Կարդալ ավելին »

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից՝ մանրամասնելով, որ պրոֆիլակտիկ աշխատանքները կիրականացվեն 2025 թվականի հունիսի 4-ին ժամը 01:00-07:00-ն:

Կարդալ ավելին »

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մի շարք  հուշարձաններում ընթացող նորոգման և վերականգնման ընթացքին հետևելու նպատակով նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության ներկայացուցիչներն այցելել են  Լոռու մարզ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի աշխատանքների շրջանակում Լոռի բերդում շարունակվում են պարիսպների (արտաքին և ներքին շարեր), եկեղեցու և բաղնիքների նորոգումն ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 03/06/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 3-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.39%-ով և կազմել 40,298,277.13 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.39%-ով և կազմել 104,959.83 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.61%-ով և կազմել 2,494.89 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.023767088 (-2.01%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 3.16%-ով և կազմել 403.82 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003846917 ...

Կարդալ ավելին »

Լեդի Գագայի անվճար համերգը Գինեսի ռեկորդների գրքում է հաճախելիության առումով

Երգչուհի Լեդի Գագայի՝ մայիսին Ռիո դե Ժանեյրոյում կայացած համերգը հաճախելիությամբ ռեկորդային է դարձել կին երաժիշտների շրջանում: Այդ մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում: «Լեդի Գագայի անվճար համերգին 2025 թ. մայիսի 3-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում, ըստ գնահատականների, այցելել է 2,5 միլիոն երկրպագու (որոնց փաղաքշաբար անվանում են նրա «փոքրիկ հրեշներ»)՝ այն դարձնելով պատմության մեջ հաճախելիությամբ ամենամեծ մենահամերգը: Լեդի ...

Կարդալ ավելին »

Neuralink-ը 600 միլիոն դոլար է ներգրավել՝ 9 միլիարդի գնահատականով

Իլոն Մասկի գլխավորած Neuralink ուղեղի քարտեզագրման ընկերությունը ներգրավել է 600 միլիոն դոլար՝ իր գնահատականը հասցնելով 9 միլիարդ դոլարի, ըստ Semafor-ի երեքշաբթի օրվա հաղորդագրության: Սա զգալի աճ է ստարտափի 2023 թվականի վերջին ունեցած 3.5 միլիարդ դոլար գնահատականի համեմատ, ըստ Pitchbook-ի։ Neuralink-ի վերջին տեխնոլոգիական առաջընթացները մեծ դեր են խաղացել այդ աճի մեջ: Ընկերությունը հաջողությամբ երեք չիպ է տեղադրել այն հիվանդների ուղեղներում, որոնք ...

Կարդալ ավելին »

SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը։ Հինգերորդ փառատոնը տեղի կունենա Երևանում և Գյումրիում։  SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։   5-րդ փառատոնի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2024-ի դեկտեմբերից՝ փառատոնից վեց ամիս առաջ, ինչի շնորհիվ միջազգային նոր ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում կայացել է «Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոն

«ԿարդաLove» հարթակը և Հայ Գործարարների ասոցիացիան Մոսկվայի «Տապան» թանգարանում առաջին անգամ կազմակերպել են «Ապրիր ԿարդաLove» խորագիրը կրող հայկական գրքի փառատոն: 4 օր շարունակ ներկայացվել են Հայաստանից բերված հայերեն գրքեր, ինչպես նաև կազմակերպվել են հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների և ժամանակակից հայ գրողների՝ Հովիկ Չարխչյանի, Հովիկ Աֆյանի և Գոռ Հարությունյանի հետ։  «ԿարդաLove» հարթակի համահիմնադիր Տաթև Սարդարյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության հիմնական նպատակը սփյուռքում հայ ժամանակակից հեղինակներին ...

Կարդալ ավելին »
ajax-loader