Լուրեր

Փորձ է արվել անօդաչու թռչող սարքի միջոցով քրեակատարողական հիմնարկ մտցնել արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք: Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա ...

Կարդալ ավելին »

Երևանը պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Երևանում նախաձեռնվող կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ:

Կարդալ ավելին »

Շիրակում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը. այն կտևի 3 տարի

Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջրամաբարի կառուցումը կիրականացվի երկու փուլով. նախ՝ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ արդեն երկրորդ փուլում ջրամբարի ծավալը կհասցվի 60 միլիոն խորանարդ մետրի։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 120 միլիոն եվրո։ «Այսօր մեզ համար շատ կարևոր և նշանակալի ...

Կարդալ ավելին »

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալ-2026-ի տարբերանշանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը: Մունդիալ-2026 թվականի տարբերանշանն իր մեջ ներառում է աշխարհի առաջնության գավաթը և տարեթիվը 2026, որը շրջապատված է տարբեր գույներով: Առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև աշխարհի առաջնությունը հյուրընկալել պատրաստվող 16 քաղաքների տարբերանշանները: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Այս առաջնությանը կմասնակցեն 48 երկիր: Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոնն Արգենտինան է:

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 18-05-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 15951.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 7399.44 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 7723.23 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 1039.58 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 18-05-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.24%-ով և կազմել 33420.77 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 4158.77 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 12500.57 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 18-05-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.64%-ով և կազմել 2296.50 դոլար, պղնձի գինն աճել է 2.22%-ով և կազմել 8302.00 դոլար, կապարի գինն աճել է 0.49%-ով և կազմել 2055.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.00%-ով և կազմել 21334.00 դոլար, անագի գինն աճել է 1.13%-ով և կազմել 24802.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 18-05-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.49%-ով և կազմել 1985.10 դոլար, արծաթի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 23.88 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.48%-ով և կազմել 1076.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 18-05-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.62%-ով և կազմել 72.76 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.43%-ով և կազմել 76.81 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

ՊՎԾ-ն «Հայփոստ»-ում արձանագրել է մոտ 4,1 մլրդ դրամի խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: «Հատկանշական է ...

Կարդալ ավելին »
ajax-loader