Լուրեր

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, այնուհետև՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու և առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է գործակցային հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր:  Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները:   Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին »

ԱԺ փոխնախագահը մասնակցել է Կանադայի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի դեսպանատան կազմակերպած Կանադայի օրվա առթիվ ընդունելությանը եւ որպես պատվավոր հյուր՝ հանդես եկել բացման խոսքով: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է.  «Հարգելի դեսպան Թըրներ, Ձերդ գերազանցություն, Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կանադայի ...

Կարդալ ավելին »

ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատակիցները հուլիսին կազատվեն աշխատանքից. ՀՀ վարչապետ

ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Նույն գրառման մեջ նաև ընդգծվել է, որ նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 790 320

Հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320:  Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ դա գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 38 060-ով կամ 5.1%-ով: 

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 02/07/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.07%-ով և կազմել 65.45 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.10%-ով և կազմել 67.13 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 02/07/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.51%-ով և կազմել 3349.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.47%-ով և կազմել 36.02 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.91%-ով և կազմել 1369.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 02/07/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 44494.94 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 6198.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.82%-ով և կազմել 20202.89 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 02/07/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.99%-ով և կազմել 23673.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 7662.59 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 8785.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 1144.28 կետ:

Կարդալ ավելին »

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում։ Առաջարկված համաձայնության ընթացքում, ըստ Թրամփի, աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի ...

Կարդալ ավելին »
ajax-loader