Հասարակություն

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:  Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։

Կարդալ ավելին »

Ապօրինի ծառահատում՝ Իջևանում. «ԿամԱԶ»-ում կային ընկուզենու գերանները, ևս 26-ը գետնին էր

Մարտի 25-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Խոլարքեր» կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի ծառայողների ստուգման ժամանակ «ԿամԱԶ» մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, ևս քսանվեց գերան դեռ գետնին էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող «ԿամԱԶ» ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեն թերակատարվել է, առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված. «Լույս» հիմնադրամ.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։ Հայտնի է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտների բարձր կատարողական ապահովելու նպատակով կատարվել են հանրության խիստ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ կտրուկ բարձրացվել են տեղական տուրքերի (օրինակ՝ տարբեր թույլտվությունների համար գանձվող տուրքերի) և տեղական վճարների (օրինակ՝ ավտոկայանման վճարների) դրույքաչափերը։ Այնուամենայնիվ, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի ...

Կարդալ ավելին »

341 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտան ապահովել կայուն և վստահելի բիզնես ...

Կարդալ ավելին »

Տրանսպորտում հնարավոր է վճարել Apple Pay-ով և Google Pay-ով

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ով եւ Google Pay-ով: Այս եղանակով վճարելու համար անհրաժեշտ է ունենալ Telcell Visa թվային քարտ, որը կարող եք անվճար ստեղծել Telcell Wallet-ում՝ առանց բանկ այցելելու։ Երբ Ձեր քարտը հասանելի դառնա հավելվածում, այն կցում եք Apple Wallet-ին կամ Google Pay-ին եւ վճարում՝ հեռախոսը մոտեցնելով վալիդատորին։ «Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում սա Telcell-ի հերթական քայլն է՝ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը 36 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանա: Այդ մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով»,–տեղեկացրել է Սուրենյանը:

Կարդալ ավելին »

Ովքեր և ինչպես կարող են օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից

Կառավարության որոշմամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագիրից։  Այդ մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն՝ հարցուպատասխանի միջոցով ներկայացնելով, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։    Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից    Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք ...

Կարդալ ավելին »

2024-ին ատեստավորմանը մասնակցել է մոտ 13500 զինծառայող, որից 57 տոկոսը ստացել է դրական գնահատական. Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2024 թվականի ընթացքում շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, մասնակիցների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։  ...

Կարդալ ավելին »

Ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում. Գագիկ Սուրենյան

Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։  Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։  «Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում»,- գրել է Սուրենյանը։ 

Կարդալ ավելին »
ajax-loader