Հասարակություն

Roadpolice.am-ում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։ Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 107 հանցանք. գրանցվել է 6 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության` 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, թմրանյութի իրացման՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Գերմանիային է հանձնել գողություն կատարելու կասկածով հետախուզվող անձին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:  «Բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 26-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացել, որ Գնդեվազ գյուղի մոտակա ձորակում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը և ուսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սաֆոյի ...

Կարդալ ավելին »

2 ուսումնարաններ միաձուլվեցին՝ ստեղծելով «Երևանի արհեստի պետական քոլեջը»

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության «Երևանի հ.8 արհեստագործական պետական ուսումնարան» և «Երևանի հ.9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Երևանի արհեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Երևանի Նոր Արեշ, Բուռնազյան 14 հասցեում գործող ...

Կարդալ ավելին »

ՀԾԿՀ-ն տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցերին» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին»

ՀԾԿՀ-ը տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 10 մլն դրամի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին՝ 1 մլն դրամի չափով։ Մասնավորապես․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքի կիրառումը պայմանավորված է ընկերության լիցենզիայի պայմանների 37-րդ և 38-րդ կետերի խախտման հանգամանքով, այն է ընկերությունը 2025 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատված դուրս գալու պարտադրանք ունեցող սպառողների մասով ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն, ...

Կարդալ ավելին »

Եթե սկսենք 2026-ից՝ երեք տարում կհասնենք մինչև 80 տոկոս ապահովագրական ծածկույթի. Ավանեսյան

Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` ALAN կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով սոցիալական արդարության ...

Կարդալ ավելին »

Երևանում քաղաքացին 3 արջերի հետ փակվել էրտանը՝ մերժելով բացել դուռը ոստիկանների առաջ

Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքներիպահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ ՆԳՆ և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացավ փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի, որոնք ուշ գիշերով տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։ Քաղաքացին երկար տարիների ընթացքում իր սեփական տարածքում՝ բնակելի շենքերով,մանկապարտեզներով և դպրոցներով շրջապատված բակում, ...

Կարդալ ավելին »

Տնայցի ընթացքում անձնագրավորվեց նորակերտցի 94-ամյա կինը. ՆԳՆ սպասարկման գրասենյակների այցերը շարունակվում են

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։ ՆԳՆ-ից հայտնում են, որ 96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ...

Կարդալ ավելին »

Երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրևներ

Մարտի 27-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-6 մ/վրկ։ Օդի աստիճանական ջերմացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +17+19։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+14, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader