Հասարակություն

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Կապանի որոշ հասցեներում,  Գեղարքունիքի Վաղաշեն բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Ն․Զարյան, Տիգրանյան փողոցներով, Կոմիտասի անցուղիով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը՝ Գեղարքունիքի ...

Կարդալ ավելին »

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանն ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են. ԿԳՄՍ նախարար

Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքները, ըստ նախարարի, ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, իսկ օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են. ...

Կարդալ ավելին »

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունն անձամբ ճանաչելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է լրագրող  Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։  Լրագրողը հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչվել է 193 տարբեր երկրների կողմից և շեշտել է, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ...

Կարդալ ավելին »

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համագործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոներից։ Կամավորական աշխատանքի շրջանակում բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք՝ տեսակավորելով պլաստիկն ու այլ թափոնները, որոնք ուղարկվել են վերամշակման։ Ակբա բանկն այս նախաձեռնությանը միացել է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևանի Կենտրոն վարչական շրջան՝  11:00-17:00 Ամիրյան փ. 18, 18ա շենքեր, Մաշտոցի պող. 11, 15 շենքեր, Բուզանդ փ. 83-97 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խանջյան փ. 43, 45, 47, 47/1, 49 շենքեր, Նալբանդյան ...

Կարդալ ավելին »

Ալավերդի և Տաշիր համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագոդարնոյե, Մեծավան, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն և Ալավերդի համայնքի Ախթալա, Ճոճկան, Շամլուղ, Մեծ Այրում բնակավայրերում օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին հորդորելով  չանհանգստանալ։

Կարդալ ավելին »

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 28-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։00-16:00 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված ...

Կարդալ ավելին »

Ջերմուկի Գնդևազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում օգոստոսի 27-ին ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին հորդորելով  չանհանգստանալ։   

Կարդալ ավելին »

Արտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել. «Հետք»

Ադրբեջանին զենքի վաճառքը սրել է Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները, որոնք ՀԱՊԿ-ի շրջանակներում համարվում են գործընկերներ: Այս մասին գրում է «Հետք»-ը: Տարիներ շարունակ ՀՀ պաշտոնյաները հրապարակային վրդովմունք են արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ Բելառուսը զենք-զինամթերք է վաճառում Ադրբեջանին, որի հետ երկարատեւ ռազմական հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ: Բելառուսից արտահոսած ներքին շրջանառության փաստաթղթերը ցույց են տալիս, որ բելառուսական որոշ զինատեսակներ 2020 թ. ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոց»–ում հայտնաբերվել է Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող 35–ամյա տղամարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Կարդալ ավելին »
ajax-loader