Հասարակություն

Միջազգային գործընկերների հետ քննարկվել են սնանկության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչներին: Քննարկվել է ԱԶԲ և ԶՖԳ հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի Ենթածրագիր 3-ի վարկային միջոցների ներգրավման նպատակով կազմված քաղաքականության աղյուսակով նախատեսված միջոցառումների ընթացքը: ԱՆ-ից հայտնում են, որ Տիգրան Դադունցը ներկայացրել է սնանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ Սնանկության նոր օրենսգրքի նախագծի ...

Կարդալ ավելին »

Թթուջուր-Նավուր ճանապարհի 25 կմ հատվածը նորոգվել է (տեսանյութ)

Հ-38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 15+100-կմ 40+100 հատվածը։ 25կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի կառույցների գործակցությունն ամրապնդվում է. փոխնախարար

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: ՆԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: ...

Կարդալ ավելին »

Իջևանի նախկին ղեկավարից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն 5 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում. 4 իրավաբանական անձում ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրառի դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Գազի սարքերի ու սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող Ընկերությունն ապօրինի շահագործել է 2 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։ Կնշանակվեն վարչական տուգանքներ։

Կարդալ ավելին »

Պետք է վարորդների ատեստավորում անցկացնել. Փաշինյան

Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության՝ ապրիլի 3-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին: Եթե Հայաստանում վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է վարորդների ատեստավորում անցկացնել՝ նկատեց Փաշինյանը: «Որևէ մեկը Կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել: Հարցը դա ...

Կարդալ ավելին »

Դատապարտյալը բաճկոնի աստառի տակ թաքցրել էր կասկածելի զանգվածներ

Ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են Ա․Զ․-ի բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված ...

Կարդալ ավելին »

Ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից, եթե ընտանիքի մի անդամը վարկի երաշխավոր է. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանեց սոցիալական աջակցության տրամադրումը բացառող նոր գործոն։ «Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100․000 դրամը կամ համարժեք արժույթը, ապա նա չի ստանա աջակցություն»,– ասված է որոշման մեջ։ ...

Կարդալ ավելին »

Ազատություն Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. Ջո Մանգանիելլո 

Ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ջո Մանգանիելլոն  որպես գլխավոր բանախոս  հանդես է եկել Ամերիկայի Հայկական համագումարի՝ Կոնգրեսում տեղի ունեցած  Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը:  Նա  պատմել է Հայոց ցեղասպանությունը  վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը: Հայտնի դերասանը նաև լուսանկար է հրապարկել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր  POLITICO պարբերականի հերթական  համարն է՝  մի ամբողջ էջի վրա «Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող ...

Կարդալ ավելին »

Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է. Փաշինյան

7 տարվա մեջ, ով վեր է կենում, առավոտից իրիկուն ասում է` այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում: Այd մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իսկ գիտե՞ք՝ ինչու է սխալ կադրային քաղաքականություն  վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: իսկ գիետք ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, ...

Կարդալ ավելին »
ajax-loader