ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն: «Տեղեկացնում ենք, ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ԱԺ նախագահն առաջարկում է տուգանք սահմանել մեքենաներից բարձր երաժշտության և անհարկի ազդանշանների համար
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ՝ Երևանի և այլ քաղաքների փողոցներում ավտոմեքենաների մեջ բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների և ավելի բարձր ձայն ստանալու համար խլացուցիչների փոխելու խնդիրները լուծելու համար։ «Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաև խլացուցիչների փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ...
Կարդալ ավելին »ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Հալեպի նահանգապետի տեղակալն անդրադարձել են հայ-սիրիական կապերին
Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան և վերջինիս գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելել են Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ մանրամասնելով, որ Հալեպի նահանգապետի տեղակալի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Ապտ ու-Մունայիմ Ազատտինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմեդ Բատաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Եասեր Մաուլոյը: ...
Կարդալ ավելին »Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը
Բաքվում ընթանում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մարտի 11-ի նիստում ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ Ռուբեն Վարդանյանը, որը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ այդ եղանակով իր բողոքն արտահայտելով իր նկատմամբ անցկացվող շինծու դատավարության վերաբերյալ, նույնպես ներկա է նիստին։ Նշվում է, որ նիստը կշարունակվի ընդմիջումից հետո։ Ադրբեջանը հաստատում ...
Կարդալ ավելին »Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար սահմանված շեմը հաղթահարել է 3 թեկնածու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը հաղթահարել են սահմանված շեմը. նրանց թեկնածությունները ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։ Կառավարությունը կընտրի առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավար նշանակելու համար։ Մրցույթին մասնակցել է հինգ թեկնածու, սակայն Կարեն Բատիկյանը և Արտաշես Մայիլյանը չեն հաղթահարել պահանջվող 300 միավորի շեմը։ Հանձնաժողովի քվեարկության արդյունքում ...
Կարդալ ավելին »ՀՀ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 10-ից մասնակցում է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին (CSW69). ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նստաշրջանը նվիրված է Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի դիտարկմանը և ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպումից։ Այդ մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով իր հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ «Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Մենք բեղմնավոր ...
Կարդալ ավելին »Թրամփի հատուկ պատվիրակ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Bloomberg
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ հրատարակության տվյալների՝ Ուիթքոֆի այցը տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ջանքերի համատեքստում։ Այս ուղևորության ենթադրվող ամսաթիվը չի նշվում: Փետրվարի կեսին հենց Ուիթքոֆն էր մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի կողմից ազատ արձակված ԱՄՆ դեսպանատան ...
Կարդալ ավելին »Պնդումները, թե պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը. Արդարադատության նախարարության պարզաբանումը
Իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն: Այդ մասին հաղորդագրություն են տարածել ՀՀ արդարադատության նախարարությունից, ընդգծելով, որ գերատեսչության կողմից շրջանառված Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի ...
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է. ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ
Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ՝ նշելով, որ մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 ...
Կարդալ ավելին »