Հասարակություն

ԿԲ ամառային դպրոցն ընդունում է հայտեր

Հուլիսի 2-5-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենա ամառային դպրոց: Այն կազմակերպվում է Երեւանի տնտեսագիտական դպրոցի (Yerevan Economic School) եւ Չիկագոյի համալսարանի՝ Հարստության անհավասարության հետազոտությունների Սթոուն կենտրոնի (Stone Center for Research on Wealth Inequality) հետ համագործակցությամբ։ Ամառային դպրոցը նախատեսված է ասպիրանտների, դոկտորանտների եւ երիտասարդ դասախոսների համար՝ անկախ նրանց բնակության վայրից։ Ծրագրի շրջանակում կլինեն խորացված դասախոսություններ անհավասարության հետազոտման արդի մեթոդների ...

Կարդալ ավելին »

Մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում

Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ մարտի 18-ի երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:  Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ  և կուղեկցվեն ամպրոպներով: Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումն ավելի քան 21 մլրդ դրամով ավելացել է

Երևան քաղաքի անցած տարվա բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 միլիարդ 715 միլիոն դրամ՝ նախատեսված 113 մլրդ 198 մլն դրամի դիմաց։ Երևանի ավագանու արտահերթ նիստում այս մասին նշեց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ ներկայացնելով համայնքային բյուջեի 2024 թվականի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Նրա տեղեկատվությամբ՝ սեփական եկամուտների հավաքագրումը նախատեսված 62 մլրդ 932 մլն դրամի դիմաց փաստացի կազմել է 71 մլրդ ...

Կարդալ ավելին »

Մետրոպոլիտենի «Սուրմալու» կայարանի կառուցման տեխառաջադրանքը հաստատվել է

Սուրմալուի մետրոյի կայարանի կառուցման համար տեխառաջադրանքն արդեն մշակված է և հաստատվել է մասնագիտական խմբի կողմից:   Երևանի ավագանու մարտի 18-ի նիստին այս մասին տեղեկացրեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը՝ անդրադառնալով ավագանու անդամ Արման Բաբաջանյանի հարցին՝ Փեթակ-Սուրմալուի հատվածում մետրոյի կայարանի կառուցման վերաբերյալ:    «Առաջիկայում մրցույթ կունենանք՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սկսելու համար»,- մանրամասնեց  Բաբայանը։ Նրա խոսքով՝ ակնկալվում ...

Կարդալ ավելին »

Երևանի 97 բակում կառուցվել և նորոգվել են խաղահրապարակներ

Երևանում բազմաբնակարան շենքերի նորոգման և բակային շինարարության համար համայնքային բյուջեից անցած տարի հատկացվել է 4 միլիարդ 657 միլիոն դրամի ծախս, որի գերակշիռ մասը՝ շուրջ 3 մլրդ 571 մլն դրամն ուղղվել է բակերի և խաղահրապարակների հիմնանորոգմանն ու պահպանմանը։ Այդ մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ մանրամասնելով, որ 97 բակային տարածքներում իրականացվել են խաղահրապարակների կառուցման ...

Կարդալ ավելին »

Սփյուռքի 298 կրթօջախի տրամադրվել է ավելի քան 31 հազար դասագիրք․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց սփյուռքի կրթամշակութային հաստատություններին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նախարարը նշեց, որ դասագրքերի տրամադրումը կարևոր բաղադրիչ է սփյուռքի հայ համայնքների կրթական հաստատությունների համար։  «2024 թվականին 298 կրթական հաստատությունների տրամադրել ենք ավելի քան 31 հազար դասագիրք, այդ թվում՝ Վրաստանի դպրոցներին, որտեղ իրականացվում է հայերեն ուսուցում։ Այս ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 21800 անձ աշխատանքի է անցել Հայաստանում

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող զբաղվածության ծրագրի արդյունքները։ «2024 թվականի ընթացքում հաստատվեց հատուկ զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է բացառապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ծրագրի մեկնարկից՝ այս տարվա հունվարից, 1800 անձ արդեն իսկ աշխատանքի է անցել, իսկ այս ...

Կարդալ ավելին »

9-րդ դասարանից հետո շրջանավարտների մոտ 30 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում

Հայաստանում իններորդ դասարանից հետո շրջանավարտների շուրջ 30.1 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում, 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների համամասնությունը նվազել է: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների այս մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Անդրեասյանը պարտադիր կրթության մեջ ներգրավվածության տեսանկյունից լուրջ առաջընթաց է ...

Կարդալ ավելին »

elections.mia.gov.am․ ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․

Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ...

Կարդալ ավելին »

Դիլիջանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ: «ՈՒԱԶ»-ի 20-ամյա ...

Կարդալ ավելին »
ajax-loader