Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր կենսաթոշակների ավելացմանն է հատկացրել 233 մլրդ 800 մլն դրամ: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «2018 թվականից ի վեր 233 մլրդ 800 մլն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը: 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Վարչապետը ներկայացրեց, թե 2018-2023-ին որքան աջակցություն է տրամադրվել ԼՂ-ին
Հայաստանի կառավարությունը 2018 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբեր 367 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին, քան 2012-2017 թթ: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ՀՀ կառավարությունը 367 մլրդ դրամով կամ 130 տոկոսով ավելի շատ գումար է հատկացրել ԼՂ-ին: ...
Կարդալ ավելին »Տեխնիկական համալրում՝ Ջրային պարեկային ծառայությունում
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել են Սևանա լիճ։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են ծառայությունների տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում՝ առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։ Ներկաները հետևել ...
Կարդալ ավելին »Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց
Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: ...
Կարդալ ավելին »Ծակքարի նախկին ղեկավարից կբռնագանձվեն անշարժ գույքեր, մոտ 2,3 միլիոն դոլար․ դատախազություն
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 ...
Կարդալ ավելին »Փաշինյանն առաջարկում է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության համատեքստում պետք է լրջորեն քննարկեն դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտներ ներդրման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Ես երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն խնդրի հետ, որ մենք մեր ...
Կարդալ ավելին »Ստորագրվել է Երևան-Լիոնի մետրոպոլիա եռամյա գործակցության համաձայնագիր
Այս օրերին Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Ֆրանսիական կողմից փաստաթուղթը ստորագրել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն և Լիոնի մետրոպոլիայի նախագահ Բրունո Բերնարը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Եռամյա գործակցության օրակարգում փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրագործելու հնարավորություններն են, որոնք նպատակ ունեն զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգերն ու բարելավել հանրային ծառայությունների մատուցումը: Կարևորելով համագործակցության ...
Կարդալ ավելին »Լարսը փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։
Կարդալ ավելին »Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Ինչպես տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 43 սմ բարձրության վրա, ինչը 17 սմ-ով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2025 թվականի հունվարից մինչ ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա ...
Կարդալ ավելին »