Հասարակություն

Նոր ռեանիմոբիլներ` Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։  Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:  Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։  Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ...

Կարդալ ավելին »

Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է նախարարության անցկացրած «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։  Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, ...

Կարդալ ավելին »

Գևորգ Պապոյանն ու ԱՄԷ դեսպանը անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։ «Ներկայում ...

Կարդալ ավելին »

Լրագրողները կարող էն ԱԺ մուտք գործելիս ունենալ պաստառներ, եթե դրանցում վիրավորանք չկա. ԱԺ հայտարարությունը

Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության՝ պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի արդյունավետ կազմակերպման նպատակով տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի շենք մուտք գործելիս կարող են ունենալ պաստառներ, որոնց վրա վիրավորանք կամ զրպարտություն կամ սպառնալիքներ կամ բռնության կոչեր բովանդակող արտահայտություններ չկան: Այս մասին հայտարարությունէ տարածել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը: «Այդ պաստառները Պետական պահպանության ծառայության  աշխատակիցների կողմից ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվում են մանկապարտեզի տնօրենը և նրան օժանդակած 4 անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները: Այդ մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը վերը նշված ժամանակահատվածում, իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում՝ նույն անձանց ...

Կարդալ ավելին »

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 միլիոն դրամ. պետական շահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով, բավարարվել է:  Ինչպես տեղեկանում ենք դատախազության տարածած հաղորդագրությունից, վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ:

Կարդալ ավելին »

Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել են կրթական և առողջապահական սոցիալական ծախսեր։ Քաղաքացիներն այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Կարևոր է, որ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախս կատարելիս, պարտադիր ծառայություն մատուցողից պահանջել  հաշվարկային փաստաթուղթ ...

Կարդալ ավելին »

Տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 55.5 հազար

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ. 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 55.5 հազար մարդ։ 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ (միայն հունվար և փետրվար ամսա ընթացքում) տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 6.4 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և ...

Կարդալ ավելին »

ԱԺ լսումներ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով

Խորհրդարանում «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով լսումներ կանցկացվեն:  Որոշումը կայացվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Խորհրդարանական լսումները կանցկացվեն ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին: 

Կարդալ ավելին »
ajax-loader