Ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ջո Մանգանիելլոն որպես գլխավոր բանախոս հանդես է եկել Ամերիկայի Հայկական համագումարի՝ Կոնգրեսում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը: Նա պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը: Հայտնի դերասանը նաև լուսանկար է հրապարկել իր սոցիալական ցանցում, որտեղ նրա ձեռքին հեղինակավոր POLITICO պարբերականի հերթական համարն է՝ մի ամբողջ էջի վրա «Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է. Փաշինյան
7 տարվա մեջ, ով վեր է կենում, առավոտից իրիկուն ասում է` այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում: Այd մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իսկ գիտե՞ք՝ ինչու է սխալ կադրային քաղաքականություն վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: իսկ գիետք ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, ...
Կարդալ ավելին »ԶՈւ–ում կենցաղային պայմանների համար լրացուցիչ գումար կտրամադրվի
ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստի ժամանակ։ Այդ նպատակով 2025 թ. ՀՀ պետական բյուջեում կկատարվեն մի շարք վերաբաշխումներ` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման 2025–2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի օբյեկտների ցանկում ներառված շինարարական օբյեկտների կառուցման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԶՈւ կարիքների ապահովման համար ավտոտեխնիկայի նորոգման ...
Կարդալ ավելին »Խնդիր է՝ 437 դպրոցից միայն 138-ում է հաջողվել տնօրեն նշանակել նոր ընթացակարգով. նախարար
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Տնօրենների նշանակման եռափուլ համակարգի շրջանակներում հավակնորդներն անցնում են հավաստագրման գործընթացով, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր կոնկրետ հաստատության համար, որտեղ որ ցանկություն ունեն տնօրեն աշխատել, զարգացման ծրագիրն անցնում է անկախ ...
Կարդալ ավելին »Որ դեպքում կարեկի է ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվի գումարը՝ նախքան թոշակի անցնելը. նոր փոփոխություններ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություններ են կատարվել հիվանդությունների ցանկում, որի դեպքում քաղաքացին կարող է մինչեւ կենսաթոշակի տարիքը լրանալը ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվում առկա գումարը: Հիմնավորման մեջ նշվում է, որ կուտակային կենսաթոշակի տնօրինումը մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձն ունի այնպիսի հիվանդություն, որի բուժման համար անհրաժեշտ առողջապահական ծախսերի չկատարման դեպքում հիվանդությունը ...
Կարդալ ավելին »Զինվորական դատախազությունը պետությանն է վերադարձրել 11,3 մլն դոլար
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Հայտնում են Դատախազությունից: Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն ...
Կարդալ ավելին »Գործադիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակեց
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել: Այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին»:
Կարդալ ավելին »Եկամուտների հայտարարագրում. hաճախ տրվող հարցեր
Ինչպես պետք է լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, որոնք են համարվում հարկվող ու չհարկվող եկամուտները և որ տվյալը որ տողում պետք է ներառել։ Եկամուտների տարեկան հայտարարագիրը բաղկացած է վեց բաժիններից, որոնց մի մասը նախալրացվում է ինքնաշխատ, իսկ մյուս մասը՝ Դուք պետք է լրացնեք ինքնուրույն։ Հարցերի և դրանց պատասխանների միջոցով եկեք միասին լրացնենք հայտարարագիրը։ 1․ Արդյո՞ք հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՎՀՀ ...
Կարդալ ավելին »ԿԸՀ-ն հաստատել է ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը, ինչը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումն կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է: Հանձնաժողովների անդամները ենթակա են ամենամյա ...
Կարդալ ավելին »Բյուրականի աստղադիտարանը և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Բյուրականի աստղադիտարանը՝ ի դեմս տնօրեն Արեգ Միքայելյանի և «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն» (CIPR) ՍՊԸ-ն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Պօղոսեանի, մարտի 28-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Բյուրականի աստղադիտարանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների, տիեզերական և աստղագիտական սարքաշինության սարքավորումների մշակման և նորարարական գիտահետազոտական աշխատանքների միջոցով աջակցել տեխնոլոգիական առաջընթացին և գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը։ Նշվում է, ...
Կարդալ ավելին »