Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր
Գյումրիի ավագանին մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընտրեց երկու փոխքաղաքապետերի։ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Գուրգենի Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Գագիկ Գևորգի Մանուկյանն էլ ձայների նույն հաշվարկով դարձավ երկրորդ տեղակալ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նորընտիր փոխքաղաքապետերից մեկը իր դստեր ամուսինն ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ից ներմուծված առաքանիից հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» թմրամիջոց
ետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: ՊԵԿ-ից հայտնում են, որ բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է նաև ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Փաշինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք »-ի իր էջում կատարած գրառմամբ։ «Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգ փողոցը»,- գրել է Փաշինյանը:
Կարդալ ավելին »Երևանում կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ
Երևանում մայիսի 3-ին կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից. ՆԳՆ
2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ ✔️Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 187 կարգապահական տույժ, այդ ...
Կարդալ ավելին »Ոսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հեղինե Թադևոսյանին պատկանող լավաշի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ. Ոսկեվազ): Հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելը, ...
Կարդալ ավելին »Անձը զորակոչիկներին զինծառայությունից ազատելու համար պաշտոնյաներին կաշառք տալու միջնորդության պատրվակով փող է վերցրել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը, սակայն իր կամքից անկախ ...
Կարդալ ավելին »Մայիսը նույնպես կուղեկցվի անձրևներով
Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ Այդ մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ»,- նշել է նա:
Կարդալ ավելին »Կուրսկում զոհվել է հյուսիսկորեացի 600 զինվոր․ Հարավային Կորեայի հետախուզություն
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից կռվող մոտ 600 հյուսիսկորեացի զինվորներ սպանվել են, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել, հայտնել են Reuters-ը եւ AFP-ն՝ հղում կատարելով Հարավային Կորեայի խորհրդարանի հետախուզական կոմիտեի անդամին: «Հյուսիսկորեական զորքերի կորուստները ներկայում գնահատվում են մոտ 4 700, այդ թվում՝ մոտ 600 մահ»,- լրագրողներին հայտնել է խորհրդարանի պատգամավոր Լի Սոն Կվունը Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության (NIS) օրենսդիրների համար ճեպազրույցից հետո: Նրա խոսքով՝ այս տարվա սկզբից Հյուսիսային Կորեան վերադարձրել է մոտ 2 000 զինվոր, որոնք, ըստ տեղեկությունների, մեկուսացված են Փհենյանում եւ այլ վայրերում։ «Որքան ես հասկանում եմ, զոհված զինվորների մարմինները դիակիզվել են տեղում՝ Կուրսկում, նախքան նրանց [աճյունը] կփոխադրվի Հյուսիսային Կորեա,- ավելացրել է նա:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ