Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում: ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը
Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը: Դեպքի մասին մանրամասներ է հայտնել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում ...
Կարդալ ավելին »ԱԺ փոխնախագահն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենքՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելին »Հաստատվել են բուհերի՝ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները ...
Կարդալ ավելին »Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ
Քրեական ենթամշակույթը մեր հանրության որոշ շրջանակներում երբեմն դիտվում է որպես տղաներին ուժեղացնող գործոն, սակայն իրականում այն բոլոր առումներով թուլացնում է մարդուն։ Ապրիլի 23-ին կայացած Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր հանրության շրջանում ընկալում կա, թե քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։ Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը՝ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից ...
Կարդալ ավելին »Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին երթևեկությունը կսահմանափակվի
Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին կսահմանափակվի երթևեկությունը: Այդ մասին հայտարարություն է ռարածել ՀՀ ոստիկանությունը, մանրամասնելով, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։ ...
Կարդալ ավելին »Երևանում ձերբակալված Արմավիրի և Գորիսի բնակիչների մոտ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթներ
Երևանում Փիրումյանների փողոցում թմրանյութ ունենալու կասկածանքով ձերբակալվել են Արմավիրի մարզի՝ երկու և Գորիս քաղաքի՝ մեկ բնակիչ: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, 30-ամյա գորիսեցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում կար մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց գենդերային քաղաքականության՝ 2025-2028-ի ռազմավարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2025-2028 թվականների գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը և դրան կից միջոցառումների ծրագիրը։ Փաստաթուղթը նպատակ ունի ստեղծել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայր՝ հիմնվելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և վերլուծված փորձի վրա։ ՀՀ-ն անդամակցել է գենդերային հավասարության ապահովմանն ուղղված մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ 1993 թվականին վավերացրել է Կանանց նկատմամբ ...
Կարդալ ավելին »Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային
ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը կտրամադրվի մարդասիրական օգնություն։ Ննախագծի համաձայն՝ կառավարությունը կտրամադրի 49 մլն դրամ՝ օգնության միջոցառումները կազմակերպելու նպատակով։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության ...
Կարդալ ավելին »3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցողների աջակցման ծրագրից. կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը
Կառավարության ապրիլի 25-ի նիստում հաստատվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման համար լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը։ Նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ապահովել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ 2025 թվականի ապրիլի և մայիսի ամիսների համար։ «Այս փուլում առաջարկվում է հատկացնել 209 միլիոն դրամ՝ երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու նպատակով»,- ...
Կարդալ ավելին »