Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց օդի որակի չափման սարքերի՝ ապրիլ ամսվա տվյալները: Ըստ այդմ՝ օդի աղտոտման վայրերի կիզակետում՝ շինհրապարակներում, տեղադրված 173 կայանից ստացված տվյալների համաձայն՝ PM2,5-ի համար միջինացված արժեքը եղել է 61, PM10-ի համար՝ 22, ինչը «լավի» և «չափավոր լավի» միջակայքում է:
Կարդալ ավելին »Հասարակություն
Դատախազությունը պահանջում է Վեդիի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական անձում մասնակցություն. 40 միլիոն 836 ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստան
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այd մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Կարդալ ավելին »Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքների հետևանքով ծառերի վնասման վերաբերյալ։ «Պարզվել է, որ Երևանի Ֆուչիկի 25/2 հասցեի բակում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է «Թեղի» տեսակի 4 ծառի արմատային համակարգ, ինչի արդյունքում ծառերից մեկն արդեն իսկ տապալվել է, մյուս 3-ը՝ նույնպես կտապալվեն կամ կչորանան։ Կատարվել է բուսական աշխարհին ...
Կարդալ ավելին »Դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնի» նախկին տնօրենի և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 4 անշարժ գույք 1 ...
Կարդալ ավելին »«Ապահով» կենտրոն․ Քաջարանի 35 երեխա ստանում է հոգեբանական, լոգոպեդի և այլ ծառայություններ
Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրում տեղի է ունեցել «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությանը մասնակցել են Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Մարդը կարիքի մեջ», «Վիննեթ Գորիս», կազմակերպության ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ծնողներ: Կենտրոնը հիմնադրվել է «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային ...
Կարդալ ավելին »Դիլիջանի ոլորաններում բախվել են «ԶԻԼ 130»-ն ու «JAC» բեռնատարը. օպերատիվ են գործել բժիշկները
Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են Արտակ Դանիելյանի վարած «ԶԻԼ 130» և Գևորգ Ալիխանյանի վարած «JAC» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտակական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Դիլիջան» ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման դադարեցումներ Գեղարքունիքում, Սևանում և Երևանի որոշ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է , որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Սևան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, սեփականատերեր Գեղամ Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրա Գրիգորյանի, Վասակ Ավետիսյանի, Հովհաննես Մելիքյանի, Գագիկ Նիկողոսյանի, Քարամյան Գրիգոր ԱՁ-ի, «Զիմ», «Էներգոսերվիս» ՍՊԸ-ների, ...
Կարդալ ավելին »Քաղաքաշինության կոմիտեն այսօրվանից գործարկում է թեժ գծի նոր համարներ
Քաղաքաշինության կոմիտեն կունենա թեժ գծի նոր հեռախոսահամարներ։ Մայիսի 5-ից կոմիտեի գործառույթներին առնչվող հարցերով կարող եք զանգահարել 011 621 621 և 011 621 622 հեռախոսահամարներով։ Նախկին՝ 011 621 769 հեռախոսահամարը կդադարի գործել։ «Հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից քաղաքաշինական փաստաթղթերը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում տրամադրվում են urban.e-gov.am թվային հարթակով՝ թեժ գծի օպերատորները կպատասխանեն նաև գործընթացին առնչվող հարցերին։ Հարթակի վերաբերյալ ...
Կարդալ ավելին »34-րդ հորիզոնական․ ՀՀ-ն բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34–րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով : Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 43–րդ հորիզոնականը: Ինդեքսը ներառում է շուրջ 180 երկիր։ Հարևան Վրաստանն այս ինդեքսում 114–րդն է, նախորդ տարի 103–րդն էր: Ինդեքսում Ադրբեջանը 167–րդն է՝ 2024–ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով, Թուրքիան 159–րդն է՝ նահանջելով 1 ...
Կարդալ ավելին »