Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի մշակույթի կենտրոնում բացվել է «Ազգը՝ բանակ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացրեց ցուցահանդեսի նախաձեռնող ու հեղինակ, լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը, Հայոց բանակի նվիրված ցուցահանդեսը, որի լուսանկարները պատմում են բանակի մասին սկսած 1989 թվականից մինչև ներկա օրերը, առաջին անգամ բացվել է 2025 թվականի փետրվարի սկզբին «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում։ Մարտի 5-ին՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ պատգամավորն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ օրենսդրական փաթեթը ներկայացնելիս՝ Հայկ Սարգսյանն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։ Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Չինաստանը գտնվում են հարաբերությունների զարգացման փուլում. Արարատ Միրզոյանը՝ Լի Սինվեյին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թ. մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, ...
Կարդալ ավելին »Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է մոտ 22 միլիոն դրամ
Դատարանի վճռով՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ձեռքբերված գույք: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Կարդալ ավելին »Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է հղել Կենտրոնական բանկի ղեկավարին
Բանկային զեղծարարարությունների, խարդախությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս: Այդ մասին ԱԺ–ում Քննչական կոմիտեի տարեկան հաղորդման ներկայացմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: Նա նշեց, որ Քննչական կոմիտեում գործում է առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբեռհանցագործությունների տարբեր դրսևորումներով: «Վերջին ժամանակահատվածում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բազմաթիվ քրեական ...
Կարդալ ավելին »Մելանոմայի կանխարգելման ծրագրերով հետազոտվելն անվճար կլինի
Մելանոմայի դեմ պայքարի ամսվա շրջանակում հանրապետությունում անվճար հետազոտության հնարավորություն կլինի։ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ մասնագետների շրջիկ խմբերը առաջիկայում կլինեն մարզերում։ «Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին իրենց մարզային բուժհաստատություններում տեղեկանալ, թե մեր մասնագիտական խմբերը երբ են լինելու տեղում ու անպայման դիմեն հետազոտության համար։ Մենք պատրաստ ենք ընդունել այնքան բուժառու, որքան կդիմեն։ Ուզում ...
Կարդալ ավելին »Անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ անցյալ տարի քննվել է անչափահասների վերաբերյալ 478 քրեական վարույթ, որոնցից 167-ը փոխանցվել է նախորդ տարեթվից, իսկ 311-ը՝ ընդունվել է 2024 թվականին։ Մեծ մասը՝ 300 վարույթ, նախաձեռնվել է Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից, իսկ 11-ը ստացվել է այլ մարմիններից։ «Արձանագրված վարույթներից ...
Կարդալ ավելին »22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից: Վարդապետյանն այս մասին ներկայացրեց ԱԺ–ում՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի: «Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ ...
Կարդալ ավելին »«Կլիմայական խոստում» ծրագրով միլիոնավոր մարդիկ օգտվել են մաքուր էներգիայից և կլիմայական կայուն կենսամիջոցներից
Երևանում մեկնարկեց Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Կլիմայական խոստում» նախաձեռնությունների փորձի փոխանակման չորրորդ համաշխարհային քառօրյա աշխատաժողովը։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հովանու ներքո անցկացված հանդիպումը մասնագետներին հնարավորություն տվեց կիսվելու փորձով, լուծելու ընդհանուր գործառնական մարտահրավերները, կատարելագործելու կլիմայական ծրագրերի իրականացման ռազմավարությունները և բացահայտելու տեղական կլիմայական գործողությունների ու ազգային քաղաքականությունների փոխկապվածությունը: Աշխատաժողովը եզակի հարթակ է համատեղ ...
Կարդալ ավելին »Երևանում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված ...
Կարդալ ավելին »